Armenia

Էմանյուել Մակրոնի խոսքը Արցախի՝ ԵԽ մտնելիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստորև Ֆրանսիայի Հանրապետության նախագահի անդրադարձը

Ողջու՛յն,

Նախ և առաջ ցանկանում եմ աջակցության խոսք հղել երկու լրագրողներին` Le Monde օրաթերթի թղթակցին և ֆոտոլրագրողին, ովքեր ժամեր առաջ վիրավորվել են կիրակի օրը ծագած հակամարտության թատերաբեմ Լեռնային Ղարաբաղում։  Ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել Le Monde օրաթերթի լրագրողական ողջ անձնակազմին և ընտանիքներին։ Լրագրողները վիրավոր են, և այդ մասին հայտնի դառնալուց ի վեր, Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային կենտրոնը մոբիլիզացված է։ Ինչպես նաև մոբիլիզացված են մեր բոլոր կարողությունները, որպեսզի հնարավորինս արագ կարողանանք կազմակերպել վերջիններիս տեղափոխումը Ֆրանսիա։ Այս պահին, ինքնաթիռը պատրաստ է մեկնելու։ Անում ենք ամենը, տեղում վիրավորների վիճակը կայունացնելու համար նախքան վերջիններիս դեպի Ֆրանսիա տարհանումը։ Այս հարցի շուրջ կշարունակենք մնալ մոբիլիզացված մեր լրագրողների, տեղում գործող մեր թիմի, Փարիզյան մեր թիմերի, Le Monde օրաթերթի և ընտանիքների հետ։

Այս ամենը հանգեցնում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակից խոսելու անհրաժեշտությունը։ Արդեն նշել եմ, որ առիթ եմ ունեցել խոսելու վարչապես Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ և հրադադարի կոչ անել։ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակը լուրջ է, և մենք շարունակում ենք մնալ ամբողջովին մոբիլիզացված։ Երեկ երեկոյան խնդրի շուրջ քննարկումներ ենք ունեցել նախագահ Պուտինի հետ, և րոպեներ առաջ նախագահ Թրամփը, նախագահ Պուտինը և ես, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պատասխանատու Մինսկի խմբի երեք համանախագահներ, հրապարակեցինք համատեղ հաղորդագրություն։ Մենք պահանջում ենք հրադադարի անվերապահ հաստատում` ողջամտության կոչ անելով նրանց, ովքեր այս կամ այն կողմին դրդում են դուրս գալ բանականության սահմաններից։

Այսօր մենք խորապես մտահոգված ենք։ Ցավում ենք անշուշտ, ինչպես զոհված խաղաղ բնակիչների, այնպես էլ զինծառայողների համար և մեր զորակցությունը հայտնում նրանց ընտանիքներին։ Եվ պետք է ամեն միջոց գործի դնենք մի կողմից հակամարտության շուտափույթ ավարտին հասնելու, մյուս կողմից հակամարտության խաղաղ կարգավորման ուղին վերսկսկելու համար։

Կլինեմ շատ հստակ։ Մեր տեղեկություններով, Ադրբեջանի կողմից կիրակի օրվա հրետակոծությունները չունեն հիմնավորում, և այդ մասին է, որ ասել եմ Ալիևին։ Եվ ցանկանում եմ նաև չափազանց հստակ լինել։ Այսօր մենք տիրապետում ենք հավաստի տեղեկության, առ այն, որ սիրիացի զինյալները, տարանցելով Գազիանթեփը, լքել են ջիհադական գրոհայինների խմբավորումների գործողությունների թատերաբեմը` Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին միանալու համար։ Սա շատ լուրջ, նոր փաստ է, որն ամբողջությամբ փոխում է իրադրությունը։ Առաջիկա ժամերի ընթացքում այդ մասին նախ կբարձրաձայնենք այստեղ` Եվրոպական խորհրդում։ Նախագահներ Թրամփի և Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավիճակի վերաբերյալ մեր տիրապետած բոլոր տեղեկությունները փոխանակելու մասին, որպեսզի կարողանանք հետևություններ անել։ Ամեն դեպքում, որպես Մինսկի խումբ մնում ենք մոբիլիզացված։ Ձեռնամուխ ենք լինելու բնականոն կյանքի վերադարձին, հրադադարի անվերապահ հաստատմանն, և բանակցությունների ու իրավական ճանապարհով հակամարտության կարգավորմանը։

Մակրոնի խոսքի տեքստը տրամադրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը

Football news:

Neymar is most often fouled in the top 5 leagues since the start of the season. Mane - in the top ten
Mbappe is wary of extending his contract with PSG without being able to leave the club
Lucescu says that it was he who first put Pirlo on the field in 1998. This is not quite true
Bruno on the penalty miss: I'm human, it happens. Next goal for sure
Neymar wants to extend his contract with PSG, but the club has not yet started negotiations. The player's entourage is upset about this
Referee Oliver is appointed for the Bayern - Atletico match in the Champions League. He worked on the game Everton - Liverpool
Ex-judge Halsey: I'm surprised Pickford didn't get a red card. He put van Dijk's health at risk