Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երբ «երջանիկ կին» գումարտակը սահանին է, երկիրը կարող է հանգիստ քնել

Վարչապետը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ՔՊ-ն մինչ այս պահը չեն հայտարարում, որ «օկուպացվել է ՀՀ ինքնիշխան տարածքը», եւ դա պատահական չէ։ ԱԱԾ երկու խայտառակ հաղորդագրությունները բացատրում են, թե ինչու՝ 29,8 ագենտուրային «ալիբին» ավարտված է «էսկալացիա չի լինելու, խաղաղություն է լինելու, տանք, որ ապրենք» Նիկոլի մանիֆեստով։

29,8-ի, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի դիմումների, Հռոմի ստատուտի, եվրոպական դիտորդների եւ այլնի շուրջ Պուտին-Ալիեւ-Փաշինյան կրկեսը վերջնականապես ավարտվեց Տեղ գյուղի իրադարձություններով։ Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի վերացումը եւ Տեղ գյուղի շրջանի օկուպացիան բացում են «խաղաղության դարաշրջանը»․ այն է՝ Արցախի ու Նախիջեւանի իրավական ենթարկումը Բաքվին, Հայաստանի տարածքի օտարումը հյուսիսից հարավ եւ արեւելքից արեւմուտք միջանցքներով, որի երկայնքով զանգվածաբար բնակեցվելու են հարյուր հազարավոր ցապարներ՝ Բաքվի համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ եւ ինքնակառավարմամբ՝ ՏԻՄ օրենքում դա նախատեսված է։

Երեւանը վերածվելու է երկսեկտոր քաղաքի՝ ժամանակավորապես, հայ բնակչության աստիճանական արտաքսումով։ Հանրապետության հրապարակի՝ պետական իշխանության խորհրդանիշ թամանյանական կոթողների պղծումը, մասնավորեցման եւ պետական մարմինների տեղափոխման մասին Նիկոլի հայտարարությունները դրա վկայությունն են։

ՀՀ մնացած բնակչությունը սպասարկելու է ցապարական միջանցքները տարաբնույթ ծառայություններով։ Պետք է հասկանալ, որ «տանք, որ ապրենք» նիկոլական ապագայի բանաձեւի հիմքը տալն է, այդպես ապրելն էլ՝ յուրաքանչյուրի գործը։ Արաբոյի Մանվելն իրեն հատուկ անմիջականությամբ է նկարագրում այդ հեռանկարը․ «Ամեն ինչ դիտավորյալ է տրվում, վաղը-մյուս օրը թքելու են այդ մարդկանց կերած հացի մեջ։ Հայաստանը սարքել են լեշ, ամեն կողմից լափում են։ Սուտ են ասում, խաբում են, ոչ մի վտանգավոր իրավիճակ չկա։ Ասում են՝ Ալիևն այս է ուզում, Ալիևն այն է ուզում, ձեր կանանց տվեք, ձեր աղջիկներին շարք կանգնեցրեք սահմանի վրա, տվեք-պրծեք, աննամուս վիժվածքներ։ Դուք տղամա՞րդ եք, թե հավ»։

Տիկին վարչապետը, որ վերջերս Նիկոլին ման է տալիս «ՀՀ ինքնիշխան տարածքով» ու թանգարաններով, արդեն սահմանել է հայ կնոջ երջանկությունը։ Երեկ նա հայ զինվորներին անվանեց դասալիքներ, որոնք չեն ցանկացել կռվել, հիշեցնելով իր հավաքած կանանց ջոկատը։

Ահա եւ բանակը սահմանից հանելու պաշտոնական պատճառաբանությունը, ինչ վատ է որ։ Ի նշան խաղաղությանը մինչեւ վերջ նվիրվելու՝ բոլոր քպ-ականներն ընտանիքի 18-50 տարեկան կանանց ուղարկում են ցապարի առաջնապահ դիրքեր հերթափոխով։ Պատասխանատու՝ առաջին տիկին։ Եվ հերթափոխից պատվով կիջնեն կնոջ երջանկությունը վերջապես դեմքերին։

Այդպես հերթապահությունից հերթապահություն՝ կանացի երջանկության գաղտնիքների փոխանակումով եւ հարստացումով։ Օրեցօր, որքան որ պահանջվի, թեկուզ մեկ դար՝ արդեն թոռնուհիներով ու ծոռնուհիներով։ Դե, իսկ մենք, նվաստներս, երգեր կձոնենք նոր հռիփսիմեներին ու գայանեներին ու կսրբացնենք մեզ մեկ դար խաղաղություն պարգեւած ՔՊ կույսերին։ Ամէն։