Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երբ գրում եք՝ ի՞նչն է սխալ ասել Լավրովը, հավանություն եք տալիս էս 3 կետերից մեկին… կամ՝ երեքին էլ. Վահրամ Մարտիրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Իմ համբերությունն էլ հատավ։ Լավրովի երեկվա հարցազրույցի արձագանքները ցույց տվեցին, որ Լավրով/Պուտինին արդարացնելուն սահման չկա Հայաստանում։ Եթե նույնիսկ երևում է՝ հատուկ ուզում են վիրավորել, հատուկ օկուպանտ են կոչում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. բանաձևերը կոչ էին անում  հ ա յ կ ա կ ա ն  զինված ուժերին և ոչ՝ ՀՀ բանակին, ազատել գրավված տարածքները. դա ահռելի դիվանագիտական ջանքերի արդյունք էր, այսինքն՝ Արցախի ինքնապաշտպանության ջոկատներն էին որպես կողմ ակնարկվում։ 1994-ի մայիսին բոլոր շահագրգիռ երկրներին պարզ էր, որ եթե Ադրբեջանը հաղթեր պատերազմում, Արցախը կդատարկվեր, Հայաստանից էլ ինչ գրավեին-գրավեին։ Բայց հաղթեցին ու տարածք գրավեցին հայկական ուժերը։

Այսինքն, Լավրով/Պուտինի ասածն ինչ է՝ հայկական ուժերը մեղավոր են, որ հաղթել են (Պակիստանի դիրքորոշումը), փոքրաթիվ կողմերը չպետք է հաղթեն ավելի մեծ պետությանը։

Բայց սա էլ մի կողմ։ Եթե նույնիսկ Լավրովը ճիշտ է ասում, եկեք հասկանանք, թե ինչ է ուզածները։

Ա. Սյունիքի միջանցք, որի վրա միայն ՌԴ-ն ու Ադրբեջանը վերահսկողություն կունենան։

Բ. ՀՀ թաթարստանացում։ Ընդ որում Թաթարստանի կարգավիճակը անցյալ տարի օրենքով իջեցրին՝ այլևս նախագահ չի ունենալու, իսկ ազգային լեզվով կրթության գլխին քար գցել են դեռ 2017-ին՝ ուսուցումը դարձրել են կամավոր (2018-ից՝  դա վերաբերում է ՌԴ բոլոր ազգային լեզուներին. թանձրամիտների համար՝ եթե նույնիսկ ինքնավարություն ունես, պետությունը դադարում է պարտավորություն ունենալուց քո ազգային լեզվի հանդեպ, փող կճարես, կսովորես լրացուցիչ):

Գ. ՀՀ հաշվին լավություն անել թուրքերին ու ադրբեջանցիներին, երբ ուզենան։

Հիմա երբ գրում եք՝ ի՞նչն է սխալ ասել Լավրովը, դուք հավանություն եք տալիս էս 3 կետերից մեկին… կամ բոլոր 3-ին։ Ու շատերը դա կարծես անում են ոչ թե վճարովի, այլ իրենց սևեռուն գաղափարներից (idée fixe) ելնելով։