Armenia

Երբ տեղի կունենա Ակտաու-Երևան չարտերային չվերթը

Պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան SCAT ավիաընկերության DV 5077 չարտերային չվերթը: Այն կայանալու է հուլիսի 12-ին՝ ժամը 00:05-ին։ Չվերթն իրականացվելու է կոմերցիոն հիմունքներով: Տոմսի արժեքը՝ 180 դոլար։ Դրանք կարելի է գնել ավիաընկերության www.scat.kz կայքից կամ դրամարկղից՝ տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

«Հիշեցնում ենք, որ ՀՀ Կառավարության որոշմամբ հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև ս.թ. հուլիսի 13-ը:

Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջը, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն:

ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։

Հայտնում ենք, որ ՀՀ պարետի ցուցումով ս․թ․ հունիսի 23-ից արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիների ՀՀ սահմանային անցակետերից դեպի ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն այլևս չի կազմակերպվելու։

Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես պարտադիր հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին:

Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ»,- տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանատնից։

Football news:

Arsenal announced the transfer of Willian
The first American of Leipzig has never scored in Europe – and yesterday he sentenced Atletico. Nagelsmann sees him as a leader
Former Barca President Gaspar: I Doubt that anyone will remember the names of the current Bayern players in the future
Rafinha can move from Flamengo to Olympiacos
Jan Oblak: I wanted to fight Real Madrid and Barca until the end of the season. We failed to do so
Kapustka moved to Legia. The midfielder played 3 games for Leicester in 4 years and went on loan
Iker Casillas: Leaving Real Madrid was painful, but this is my home. Perez said: You should be here