Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երբեմնի դաշնակցականացված Սառնաղբյուրում ևս առաջատար է ՔՊ-ն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր համայնքը, որն այս ընտրություններում ունի իր սեփական թեկնածուն` «Իմ հզոր համայնք» նորաստեղծ կուսակցությունը գլխավորող Արմենակ Նաջարյանը, ձայների մեծ մասը տվել է ՔՊ-ին։

Իշխող ուժն այստեղ ստացել է 327 ձայն, «Իմ հզոր համայնքը»` 300։ Այս մասին տեղեկանում ենք Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանին սատարող Գոռ Հովհաննիսյանի գրառումից։ Նման արդյունքն ինչ-որ տեղ զարմանալի է` ի նկատի ունենալով այն, որ Սառնաղբյուրը միշտ հայտնի է եղել որպես դաշնակցականացված տեղանք։ Իսկ օրինակ Սառնաղբյուրի հարևան Ձորակապում, որը ևս ունի իր սեփական թեկնածուն այս ՏԻՄ ընտրություններում՝ «Հայկական երազանք» կուսակցության առաջնորդ Ագուն Սաղաթելյանը, ՔՊ-ն չի կարողացել առաջատար լինել։ Ագուն Սաղաթելյանը ստացել է 223 ձայն, ՔՊ-ն` 181։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ