Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ազատվել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ, «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդմոն Ղազարյանն ազատվել է աշխատանքից:

Նույն որոշմամբ, այգու տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կազմակերպության գիտական գծով տնօրենի տեղակալ Աշոտ Ասլանյանին:

«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ և 130-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Է.Ղազարյանի դիմումը ՝

1. Էդմոնդ Ղազարյանին՝ 2023 թվականի մարտի 21-ից ազատել «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից և աշխատանքային վերջին օր համարել 2023 թվականի մարտի 20-ը։

2.«Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության գիտական գծով տնօրենի տեղակալ Աշոտ Ասլանյանին»,-ասված է որոշման մեջ: