Armenia

Երևանի կենդանաբանական այգում պտավոր եղջերու է ծնվել․ ընդհանուր առմամբ այգում ծնվել է 12 կենդանի

Երևանի կենդանաբանական այգում մայիսի 19-ին ծնվել է պտավոր եղջերուի առաջին ձագուկը՝ Բեմբին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը։

«Ընդհանուր առմամբ այս տարի արդեն ծնվել է 12 կենդանի՝ 1 շոտլանդական պոնի, 9 հայկական մուֆլոն, 1 բեզոարյան այծ և այսօր էլ 1 պտավոր եղջերու։ Այժմ ծնի շրջան է սմբակավոր կենդանիների մոտ և այդ նույն կենդանիներից դեռ սպասում ենք նոր ծիներ։ Թռչուններից էլ ծնվել են կաքավներ, փասիանների մի քանի տեսակ, սակայն դրանք այժմ պահվում են հատուկ վայրում։ Որոշ թռչունների ձվերի մեծ մասն էլ դրված է ինկուբատորում»,- նշեց Ասատուրյանը։

Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվում է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Մուտքի մոտ առկա են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Իրականացվում է տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։

Ելնելով անվտանգության նկատառումներից՝ այգու ներսում ակռա են սահմանափակումներ։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Football news:

Leonardo wants to see Allegri at PSG, but the club still trusts Tuchel
Manchester United and Liverpool want to sign 15-year-old Sochaux defender of Kambala
Lloris and Son almost got into a fight after the 1st half with Everton. Before the 2nd, the players made up
Massimiliano Allegri: I am Looking for a project that will have ambitions to win
Simone Inzaghi on the scudetto fight: Lazio looks only at itself
Ntombela and Mourinho do not communicate for two weeks. Then the player told the coach that he wanted to leave Tottenham
The ex-Real Madrid player helps develop artificial intelligence in football. This feature is useful for a coach, sports Director, and doctor at the same time