Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երևանի պետական համալսարանի ուսանողները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանի իրավագիտության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողներն այցելել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Այցը կազմակերպվել էր «Freedom House» կազմակերպության  աջակցությամբ՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում:

Ուսանողները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ: Խոսելով Կոմիտեի առջև դրված խնդիրների և առաքելության, համակարգի հետ կապված նոր օրենսդրական փոփոխությունների, քննիչի մասնագիտության կարևորության և բարդության, մասնագիտական կողմնորոշման հետ կապված հարցերի շուրջ՝ Սասուն Խաչատրյանն ընդգծել է՝ քննիչի մասնագիտությունը բարդ, բայց միաժամանակ շատ հետաքրքիր, արժանապատիվ աշխատանք է:

Ըստ Կոմիտեի նախագահի՝ քննիչը պետք է լինի ոչ միայն անաչառ և սկզբունքային, այլև բազմակողմանի զարգացած, ունենա լայն աշխարհընկալում, քանի որ, աշխատանքի բնույթով պայմանավորված, կարող է առնչվել ամենատարբեր բնագավառների և տարատեսակ բնավորության մարդկանց հետ, ամեն օր սովորել ու հետազոտել, նոր գիտելիքներ ձեռք բերել. «Միաժամանակ չպետք է մոռանալ, որ սա նաև մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանք է, քանի որ գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ, և նույնիսկ աննշան սուբյեկտիվ կամ անզգույշ վերաբերմունքն այստեղ անթույլատրելի է»,- նշել է Սասուն Խաչատրյանը:

Կոմիտեի նախագահը ուսանողներին հորդորել է ցանկացած պարագայում առաջնորդվել միայն օրենքով. «Ի վերջո, յուրաքանչյուր ոք, անկախ սոցիալական դիրքից կամ զբաղեցրած պաշտոնից, պետք է հասկանա, որ եթե կատարի հակաօրինական արարք, պատիժն անխուսափելի է լինելու»:

Սասուն Խաչատրյանը, պատասխանելով ուսանողներին հետաքրքրող հարցերին, նրանց ներկայացրել է օրինակներ սեփական փորձից և անդրադարձել հակակոռուպցիոն կրթության ներդրման կարևորությանը:

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե