ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում բրիտանական դեսպանատան առջև կիսով չափ իջեցվել է Միացյալ Թագավորության դրոշը՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի։

Այս մասին հաղորդում են բրիտանական դեսպանատնից։

Այս դժվար պահին Բրիտանական դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հղում Հայաստանի ժողովրդին։

«Ցնցված և խորապես վշտացած եմ այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին լուրով։ Իմ մտքերը զոհերի և նրանց սիրելիների հետ են։ Վիրավորներին մաղթում եմ լիարժեք ու շուտափույթ ապաքինում»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր