Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երևանում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք

Երևանում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները  ստուգում են անցկացրել  «Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (ք․ Երևան) , որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Տեսչական մարմնից հայտնում են՝ փորձարկման արդյունքներով պարզվել է, որ հնդկահավի վետչինա «Միլանո»  արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

«Գոլդեն Չոյս» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է  մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար: