Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվի աղբաորսիչ ճաղավանդակների թիվը

Տարեկան ծրագրով ընթացքում են Աբովյան պուրակի համալիր բարեկարգման աշխատանքները: Ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կտրվեն կանաչապատման նոր լուծումներ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բնակիչների հանգստի կազմակերպման համար կապահովվեն հարմարավետ պայմաններ:
***
Սուբսիդիայի պայմանագրով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ամբողջությամբ արդիականացվել է «Մայրության» զբոսայգու արտաքին լուսավորության ցանցը:
***
Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվի աղբաորսիչ ճաղավանդակների թիվը: Հանձնարարվել է կուտակված աղբի տեղափոխման գործընթացը ներառել Գետառի մաքրման տարեկան ծրագրում, որպեսզի մշտապես իրականացվեն մաքրման աշխատանքներ:
***
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. շատրվանային համալիր կկառուցվի: Այժմ տարածքն անբարեկարգ է: Նախագծման մրցույթն արդեն կայացել է: Տարածքին համահունչ միջավայր ձևավորելու նպատակով ծրագրում կներգրավվեն քաղաքային տարբեր կառույցներ:
***
Անվտանգության ապահովման նպատակով էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը: Խնդրահարույց հասցեները տրամադրվում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին. աշխատանքները կրում են պարբերական բնույթ: