Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ես բռնություն չէի կիրառի ժողովրդի հանդեպ․ նախագահն էլ էր նույն կարծիքին»․ Վլադիմիր Գասպարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Դուք նախկինում ասում էինք, որ թույլ չեք տա արկածախնդիր մարդիկ որոշեն երկրի ճակատագիրը, բայց արկածախնդիրները եկան իշխանության ու որոշեցին երկրի ճակատագիրը, ի՞նչ արեցիք դուք՝ որպես ոստիկանապետ»։ Այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին լրագրողը նման հարց հղեց՝ հակակոռուպցիոն դատարանում կայացած հերթական դատական նիստից հետո։

Գասպարյանը պատասխանեց, որ ինքը գործել է օրենքի շրջանակում․ «Ամեն ինչ արել եմ՝ դուք տեսել եք։ Օրենքի սահմաններում։ Երբեք չեմ արել այն, ինչ օրենքից դուրս է։ Իսկ դա ոստիկանության խնդիրը չէր, այլ հասարակության, քաղաքական կուսակցությունների։ Բայց ոչ ոստիկանության։ Ես բռնություն չէի կիրառի ժողովրդի հանդեպ, անգամ եթե․․․ այդպիսի ցուցում եմ ունեցել եւ նախագահն էլ էր նույն կարծիքին, որ ոչ մի իշխանություն չարժի գեթ մեկ մարմնական վնասվածք»։

Մեկ այլ հարցի՝ «դուք հայտնի խոսք ունեինք՝ ապաշխարեք, գժուկներ, դուք հիմա ապաշխարո՞ւմ եք», Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց․ «Ես հիմա պատժվել եմ նրա համար, որ շատ օրինավոր եմ եղել որպես քրիստոնյա ու շատ եմ ներել-հանդուրժել ամեն տեսակ տականքի։ Ո՞նց եք անունը դրել՝ իշխանափոխություն, հեղափոխություն։ Այն, ինչ տեղի ունեցավ այս ընթացքում, ես մի լավ բան սովորեցի՝ հասկացա, որ քրիստոնեության մեջ ներելն ու հանդուրժելը եւս սահման ունեն։ Այդ սահմանից հետո ներելն ու հանդուրժելը վերածվում են մեղքի։ Տականքին ու սրիկային որ ներում ես, հանդուրժում ես, գալիս է ժամանակ, երբ դա մեղքի է վերածվում։ Ոչինչ, եթե աստված ինձ պահել է այսքանից հետո, ուրեմն դեռ ունեմ իմ առաքելությունը։ Իմացեք, որ ոտքի կանգնելու ճանապարհին եմ։ Թող աստված կանչեն, չնայած իրենց աստված չի փրկի, իրենք աստված հայհոյող սրիկաներ են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ