Armenia

Ըստ ՄԱԿ-ի տված բնորոշման` «ադրբեջանցիները» փախստական չեն

Այս հոդվածը փորձ է ընդհանրական քննելու Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների ու Հայկական ԽՍՀ-ն ու ազատագրված տարածքները լքած «ադրբեջանցի փախստականների» կարգավիճակների անհամաչափությունը:

Այստեղ տեղին է հիշեցումը հետևյալի մասին, որ «Ստալինի 1936թ. հրամանով «ադրբեջանցի» հասկացությունը, որը մինչ այդ միայն նշանակում էր տվյալ երկրի քաղաքացի՝ անկախ ազգային պատկանելությունից, դարձավ էթնոնիմ, իսկ «ադրբեջանական» ազգը համարվեց Ադրբեջանի տիտղոսակիր ազգ։ Ադրբեջանցի խորհրդային ազգագրագետ, հնէաբան Ա.Ալեքպերովը գրում է. «…այդ անվանումը («ադրբեջանցի») լայն կիրառում գտավ ադրբեջանական բնակչության շրջանում միայն 1936թ. սկսած։ Իսկ մինչ այդ ադրբեջանցի անվանման փոխարեն օգտագործվել է թյուրք, ինչը կապված էր պանթյուրքականների, մուսավաթականների, պանիսլամականների և ադրբեջանական ազգի այլ թշնամիների հակահեղափոխական գործունեության հետ, որոնք երկար տարիներ ադրբեջանցիների համար օտար այդ անվանումների կողմնակիցն են եղել» »[1]:

Կարևոր է նաև, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից տրվել է լրացուցիչ անգամ բնորոշում, թե ով է միգրանտը, իսկ ով է փախստականը, ու այդ բնորոշմամբ «ադրբեջանցիները» փախստական չեն[2]:

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները, ըստ այդ բնորոշման, դասական փախստականներ են, քանի որ․

  1. նրանք իրենց տուն ու տեղից հեռացան ֆիզիկական ոչնչացումից` ցեղասպանությունից, փրկվելու համար [ինչպես, օրինակ` 3, 4, 5], հեռացան բռնի` ենթարկվելով սպանդի: Հայերը հիմնականում կորցրեցին ունեցվածքը, քանի որ հենց նրանց Ադրբեջանը պետական մակարդակով արգելեց բնակարանների փոխանակում կամ վաճառք: Միայն Բաքվում հայերը թողել են 110 000 բնակարան,
  2. իրենց տները հետ վերադառնալու հնարավորությունից զրկված են, քանի դեռ Կասպից Արևմուտքում ավելի քան 100 տարի կամայականորեն տիրում է հայատյացությունն ու քսենոֆոբիան  պետական քաղաքականություն հայտարարած ռեժիմը, որն իր հանրությանը դարձրել է հայատյաց ու պահում է ցեղասպանի հոգեվիճակում [ինչպես, օրինակ` 6, 7, 8, 9]: Նույնիսկ հայության հետ առնչություն ունեցած ամեն ոք Բաքվի ցեղասպան ռեժիմի կողմից հայտարարվում է թշնամի ու մտնում է «սև ցուցակ»[ինչպես, օրինակ` 10, 11] :

Իսկ Հայկական ԽՍՀ-ից և ազատագրված տարածքներից հեռացած «ադրբեջանցիները» ըստ այդ բնորոշման փախստական չեն, քանի որ`

  1. «Հայաստանից հեռացել են 166 հազ. ազերի-թուրքեր, որոնց փախստական չի կարելի համարել, քանի որ նրանք բոլորը Հայաստանի իշխանությունների աջակցությամբ տեղափոխել են իրենց ողջ ունեցվածքը և շահավետ ձևով փոխանակել են իրենց բնակարանները և տները: Ավելին, նրանց մի մասը, որը բնակվում էր Սպիտակի երկրաշարժի գոտում ստացան լրացուցիչ նյութական և ֆինանսական օգնություն (անգամ մեկնելուց հետո)»[12]: Այն, որ Հայաստանից հեռացած «ադրբեջանցիները» հետ եկան իրենց ունեցվածքը վաճառելու և գործնականում չունեցան նյութական կորուստներ, կան բազում վկայություններ, ինչպես հարցազրույցներում, գյուղխորհուրդների արխիվներում և այլն[13]: Նաև` «Պետք է նշեմ, որ նույնիսկ փոխհատուցումների խնդրում Հայաստանը փորձել է կատարել առավելագույնը: Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիները գերակշիռ մեծամասնությամբ ժամանակ են ունեցել և իշխանությունների կողմից նրանց հնարավորություն է տրվել վաճառելու կամ փոխանակելու իրենց ունեցվածքը, ստանալու բանկային խնայողությունները: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը տնտեսական աղետի և շրջափակման պայմաններում 110 մլն. ամերիկյան դոլարի չափով փոխհատուցել է նրանց կրած նյութական վնասները: Մինչդեռ Բաքվի և Սումգայիթի ջարդերից և Դաշտային Ղարաբաղի և Գետաշենի տարածքներում պատերազմական գործողություններից հետո Ադրբեջանից Հայաստան և Արցախ գաղթած հայ փախստականները, որոնք հասկանալի պատճառներով այդ հնարավորությունները չեն ունեցել, մեծ մասամբ թողել են իրենց ամբողջ ունեցվածքը և մինչ օրս որևէ փոխհատուցում չեն ստացել կրած նյութական և ոչ նյութական կորուստների համար»[14]:
  2. «01 հունվարի 1991 թ. դրությամբ բոլոր ադրբեջանցի-թուրքերը անամպ ապրում էին իրենց տներում և անգամ ակնարկ չկար այդ յոթ շրջաններից տեղափոխության»[12]: Նրանց դժվար է բնորոշել փախստական, քանի որ հեռացել են այդ տարածքներից Բաքվի կողմից հայության դեմ հետևողական վարած ցեղասպանական պատերազմի հետևանքով [15], ու դեռ ավելին, այդ տարածքների «ադրբեջանցիները» հիմնականում ներգրավված են եղել հայության դեմ տարվող պատերազմում:
  3. Հայտնի են բազում դեպքեր, որ Հայաստանից հեռացած «ադրբեջանցիները» հանգիստ այցելում են Հայաստանում իրենց թողած գերեզմանոցները [ինչպես, օրինակ` 16], նրանք իրենց Հայաստանում անվտանգ են զգում: Բայց նրանց վերադարձը ազատագրված տարածքներ վտանգավոր է ու հղի նոր բռնություններով ընդդեմ այդ տարածքներում հաստատված, թեև փոքրաթիվ, հայ փախստականների ու Արցախի հայության համար[17]:

Ա.  Առաջին ազգամիջյան բախումները գորբաչովյան գլասնոստից հետո սկսվեցին 1987 թվականի ամռանը Չարդախլու գյուղում, մարշալ Համազասպ Բաբաջանյանի և  ԽՍՀՄ հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանի հայրենի գյուղում (Խաչասար գյուղը, ինչը կամայականորեն 1921 թվականի մարտի 16-ին հայտնվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում), ուր կոմկուսի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Մ. Ասադովի ամեն մի հերթական այցելություն դառնում էր բռնությունների նոր դեպք հայաբնակ գյուղի հանդեպ (այդ նույն Մ.Ասադովը որպես Ադրբեջանի կոմկուսի բաժնի վարիչ հետո ակտիվ կմասնակցի սումգայիթյան հայերի ցեղասպանությանը): Ասադովը 1987 թվականի դեկտեմբերի 2-ին, մարշալ Բաղրամյանի 90-ամյակին, միլիցիայության ավելի մեծ խմբի հետ մի նոր ջարդ կազմակերպեց Չարդախլուում[17, 18, 19]: 1987թ. հոկտեմբերի 18-ին Երևանում՝ Կենտկոմի շենքի մոտ, կայացավ ցույց ի բողոք Չարդախլու գյուղում ադրբեջանական իշխանության սանձարձակ բռնաճնշումների[20]:

Չարդախլուի իրադարձությունները նախանշան էին Ադրբեջանական ԽՍՀ-ի հայության դեմ ծրագրված ու կազմակերպված մեծ հանցագործության: Փլուզվող ԽՍՀՄ-ի անհավասարակշիռ իրավիճակը հայության դեմ ցեղասպանության նոր դրվագի բացահայտ ու անթաքույց իրականացման պայմաններ էր ստեղծում, ու մարդկության դեմ այդ հանցանքի իրականացման համար Ադրբեջանը ներդրեց իր ողջ պետական իշխանական ռեսուրսները, դրանում ներգրաված էին նաև ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեն(ԿԳԲ) ու գլխավոր հետախուզական վարչությունը(ԳՌՈՒ),  ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունը,  Սորոսի հիմնադրամը[21]:

Ցեղասպանությունից հայության ինքնապաշտպանական բնազդը լարված էր:

Բ. Հայության դեմ կազմակերպված հանցագործության իրականացման, դրա հիմնավորման և «արդարացման» համար մշակեցին ու տարածեցին  կեղծիքներ [ինչպես, օրինակ` 13, 22, 23, 24, 25], որ իբրև առաջին ազգամիջյան դեպքերը եղել են Հայկական ԽՍՀ-ի Կապան քաղաքում, որտեղից էլ «ադրբեջանցիները» հեռացել են որպես փախստականներ: Այս սուտը անհիմն ու կասկածելի վկայություններով մեջ բերեցին բրիտանական լրագրող ու գրող Թոմաս դե Վաալը, «ադրբեջանցի» իրավապաշտպան Արիֆ Յունուսը, ռուսական լրագրող Ալեքսանդր Պրոխանովը: Սակայն, Կապանում 1988 թվականի փետրվարին Անդրկովկասյան ռազմական օկրուգի զորքերի պետի տեղակալ, գեներալ Վ.Ի.Դրեևի նախագահությամբ գործում էր հանձնաժողով, որի հաշվետվության մեջ միանշանակ ժխտվում էր ազգամիջյան որևէ միջադեպ Կապանում[25]:

Գ. Հայաստանում «ադրբեջանցիների» նկատմամբ բռնությունները սկիզբ են առել 1988թ. նոյեմբերին հիմնականում հյուսիսային շրջաններում: Հայաստանում թե՛ իշխանությունները, թե՛ քաղաքացիական հասարակությունը` հանձինս «Ղարաբաղ» կոմիտեի, ձեռնարկեցին բոլոր քայլերը կանխելու բռնությունները և պաշտպանելու քաղաքացիներին[13]:

«Հայաստանի Գերագույն խորհրդի 1988 թվականի նոյեմբերի 24-ի արտահերթ նստաշրջանում ընդունվում է որոշում, ըստ որի` այսուհետև հանրապետությունում պետք է գործեին ԽՍՀՄ միայն այն օրենքները, որոնք կարժանանան Հայաստանի Գերագույն խորհրդի հավանությանը: Մոսկվան այն համարում է ապօրինի և հակասահմանադրական: Երևանում հայտարարվում է արտակարգ դրություն, իսկ նոյեմբերի 27-29-ը տեղի են ունենում ադրբեջանցիների սպանություններ: Մինչ այդ` մայիսին,  ադրբեջանցիների նկատմամբ բռնություններ էին կատարվել Արարատի շրջանում: Հայ-ադրբեջանական բախումներ էին տեղի ունեցել 1988-ի հունիս-հուլիս ամիսներին Մասիսի շրջանում:

Ըստ Խորհրդային Հայաստանի ՊԱԿ-ի ղեկավար Հուսիկ Հարությունյանի` Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ բռնությունները սկիզբ են առել 1988թ. նոյեմբերին հիմնականում հյուսիսային շրջաններում, որտեղով Վրաստանի տարածքից ժամանել են մեծ քանակությամբ, հիմնականում` Կիրովաբադից, թալանված և ջարդված հայ փախստականներ: Հենց դրանով պետք է բացատրել, որ սպանված 25 ադրբեջանցիներից 20-ը սպանվել են Հայաստանի այդ շրջաններում, առաջին հերթին` Գուգարքում, որտեղ սպանվել են ամենաշատ ադրբեջանցիները` 11 մարդ »[ 26]:

Դ. Առաջին հայ փախստականները Ադրբեջանական ԽՍՀ-ից հայտնվեցին 1987 թվականի աշնանը` Չարդախլուում տեղ գտած բռնարարքներից հետո[19], իսկ 1988 թ. փետրվարի 26-ից փախստականների հոսքը դարձավ բազմահազարանոց, երբ  Սումգայիթում փետրվարի 26-29-ը հայության դեմ իրականացվեց ցեղասպանություն [3]:

Առաջին «ադրբեջանցի փախստականները» Հայաստանից` Ադրբեջանում հայտնվել են 1988 թվականի ուշ աշնանը, Սումգայիթում, Բաքվում ու Կիրովաբադում հայերի դեմ ոճրագործություններից հետո, ինչի մասին է վկայում 1990 թվականին ստեղծված ու բացահայտ հակահայ քարոզ տանող այս ֆիլմը[27]:

Ե. 1987-1992 թվականներին Ադրբեջանում հայության դեմ կատարվածը ցեղասպանություն է: Բազմաթիվ ուսումնասիրություններում 1987-1992 թ.թ. Ադրբեջանում հայության դեմ կատարվածը գնահատվել է ցեղասպանություն [ինչպես, օրինակ` 28, 29, 30, 31]:

1990 թ. փետրվարի 13-ին Հայկ. ԽՍՀ ԳԽ ընդունեց որոշում դատապարտել հայկական ջարդերը Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ այլ շրջաններում, գնահատել դրանք որպես հայ ժողովրդի ցեղասպանության շարունակություն և պահանջել ԽՍՀՄ ԳԽ-ից ճանաչել և դատապարտել 1990 թ. հունվարին հայերի ցեղասպանությունը Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ մի շարք այլ բնակավայրերում[31]: Այս որոշումը այժմ էլ մնում է ուժի մեջ, սակայն ՀՀ-ն որևէ ձևով այս որոշումը չի վերահաստատել: 1987-1992 թ.թ. Ադրբեջանում հայության դեմ տեղ գտած ցեղասպանության փաստը «Ղարաբաղյան կոնֆլիկտի» կարգավորման խնդրում ունի առանցքային  նշանակություն, սակայն այդ փաստը մնում է ՀՀ քաղաքական իշխանությունների կողմից անտեսված:

Ադրբեջանում 1987-1992 թվականներին պետական մակարդակով  կազմակերպված ու իրականացված ցեղասպանության ժամանակ սպանված հայերի թիվը մնում է չուսումնասիրված: Այդ իրադարձությունների մասին քիչ են պահպանված  փաստաթղթերը, լուսանկարները և տեսանյութերը, ոճրագործությունների  հետքերը վերացվել են, նյութերն ու փաստաթղթերը ոչնչացվել են, իսկ եթե պահպանվել են, ապա հավանաբար` Ռուսաստանի Դաշնության, Թուրքմենիայի ու Հայաստանի արխիվներում, իսկ միգուցե և Ադրբեջանի։ Խորհրդային իշխանությունները խորհրդային Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ համաձայնեցված չհետաքննեցին ու չբացահայտեցին հայերի դեմ իրականացրած հակամարդ հանցագործությունները, չդատապարտեցին ոչ կազմակերպիչներին և ոչ էլ իրականացողներին:

Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայաբնակ տարածքներում այսօր սպանված հայերի թիվը դժվար է պարզել, բայց այդ թվերի սանդղակը հնարավոր է որոշել` ելնելով ջարդերը իրականացնելու համար ընդգրկված հրոսակախմբերի ու մարդասպանների թվերից, ջարդերի տևողությունից ու մասշտաբներից:

Սումգայիթում 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը` 4 օրում, սպանվածների թիվը ավելի քան երեք հազար է, իսկ Բաքվում միայն 1990-ի հունվարի 11-19-ը` 9 օրում, սպանվածների, անհայտ կորածների թիվը մեկ տասնյակ հազարից շատ է, միգուցե և մի քանի տասնյակ հազար է[32]:

Զ. Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայերի թիվը 1988 թվականի նախօրեին ավելի քան 800000 էր, որից 500000-ը ապրում էր Բաքվում[15, 33]: Ամեն տարի Խորհրդային Ադրբեջանից հարկադրաբար հեռացել են 8-10 հազար հայեր, թեև հեռացող այդ հայերը հիմնականում պահպանել են  իրենց ունեցվածքը Ադրբեջանում[33] :

Տեղափոխված «ադրբեջանցիների» ընդհանուր թիվը 527645 է:   «Հայաստանից հեռացել են 166 հազ. ազերի-թուրքեր: Ադրբեջանական ԽՍՀ-ի յոթ շրջաններից տեղափոխվել են Ադրբեջանի այլ վայրեր 318645 մարդ, ԼՂԻՄ-ից մոտ 43000 ազերի-թուրքեր»[12]:

Զ. Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների գոյության և նրանց իրավունքների վերականգման հարցը նպատակային շրջանցել ու դուրս են թողել «Ղարաբաղյան կոնֆլիկտի» միջազգային քննարկման դաշտից, նրանց հանդեպ շարունակական տանելով անհամաչափ քաղաքականություն, ռասիստական մոտեցումներով արգելափակել են նրանց վերաբնակեցումը ազատագրված տարածքներում [ինչպես, օրինակ` 34, 35, 36]:

2014 թվականին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամներ Մարտին Իսրայելյանը և Մարիամ Ավագյանը հանդիպել են Վլ.Կազիմիրովի հետ, ով այն հարցին, թե ինչպես հայ փախստականների հարցը դուրս մնաց բանակցային գործընթացից, պատասխանեց, որ հարցը պետք է տալ հայկական իշխանություններին, իսկ հայկական իշխանությունները այդ հարցին երբևէ պատասխան չեն տվել:

2010 թվականին ձևավորված Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը բարձրաձայնեց հայ փախստականների քաղաքական իրավունքների ոտնահարման փաստի ու այդ իրավունքների վերականգման կարևորության և անհրաժեշտության մասին, նաև այն մասին, որ ցեղասպանից ազատագրված տարածքների եզակի իրավատերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներն են [համացանցում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի գործունեությանը և հայտարարություններին նվիրված բազում հոդվածներ կան` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ինչպես, օրինակ` 37, 38, 39, 40]: Համագումարի գործունեությանը հետևեցին ՄԱԿ-ի և այլ պետությունների [ինչպես, օրինակ` 41, 42, 43], նաև Հայաստանի ու Արցախի իշխանությունների արձագանքները [ինչպես, օրինակ`44, 45]:

Այսօր պետք է միանշանակ հաստատել, որ հայկական քաղաքական վերնախավը, հայկական իշխանությունները հապաղում են բարձրաձայնել Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների իրավունքների վերականգման անհրաժեշտության մասին[46], իսկ այդ հանգամանքը առանցքային գործոն է տարածաշրջանում ժողովուրդների ու մարդու իրավունքների և խաղաղության հաստատման համար, որոնք մինչ օրս զոհաբերվել են աշխարհաքաղաքական նպատակահարմարությանը:

————————————————-

  1. http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=17583

Իսլամի դերն «ադրբեջանական» ազգային ինքնության կերտման գործընթացում:

  1. https://www.facebook.com/UNHCR/videos/2337029539844305/

UNHCR, the UN Refugee Agency, What is the difference between a refugee and a migrant?

  1. https://www.youtube.com/watch?v=XvC9Qr8fBN4

Սումգայիթ 1988, Փետրվար 28 – Սովորական Ցեղասպանություն:

  1. https://armenpress.am/arm/news/837594

Սումգայիթը հայերի դեմ Ադրբեջանի կողմից հանգամանորեն ծրագրված եւ կազմակերպված հանցագործություն է:

  1. http://armenianhouse.org/krivopuskov/karabakh/166-212.html#5

Кривопусков В.В. Мятежный Карабах. Из дневника офицера МВД СССР. Издание второе, дополненное. — М.: Голос-Пресс, 2007. — 384 с., стр. 189.

  1. http://politik.am/hayatyacutyuny-adrbejanakan-hasarakutyan-mej-sksel-e-ynkalvel-vorpes-norma-arcakhi-agn

Հայատյացությունը ադրբեջանական հասարակության մեջ սկսել է ընկալվել որպես նորմա․ Արցախի ԱԳՆ

  1. https://infotekaru/2020/06/27/65830/ Армянские беженцы – ООН: международное сообщество и структуры терпимы и лояльны к антиармянской истерии и ксенофобии геноцидного режима Азербайджана
  2. https://www.aravot.am/2020/02/26/1096549/

«Այսօր էլ Սումգայիթում ապրում է մի ցեղախումբ, որն ամեն հարմար պահի պատրաստ է արմենոցիդի». Մարիամ Ավագյան

  1. https://www.lragir.am/en/2020/02/26/74177 A belated response to Tural, the head of the community of genocidal Janissaries of Nagorno Karabakh
  2. https://www.azatutyun.am/a/29449421.html Ադրբեջանի «սև ցուցակը» կոպտորեն խախտում է ազատ տեղաշարժի և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը. ԼՂ ԱԳՆ
  3. https://cpj.org/2017/01/blogger-jailed-in-belarus-faces-extradition-to-aze/ Blogger jailed in Belarus faces extradition to Azerbaijan
  4. http://www.diplomat.am/publ/conflicts/region/1/8-1-0-728   “Միլիոն ազերի-թուրք փախստականների” մասին (մաս չորրորդ):
  5. https://www.panorama.am/ru/news/2015/05/06/armine-adibekyan/58215 Эксперт: Есть масса вопросов к автору материала о событиях в Гугарке
  6. https://www.mfa.am/hy/speeches/2020/06/20/ap/10320?fbclid=IwAR3VF2Zxr30LLOMjZHZVYaz38Mpx4Tg-iUrm2IZ2iqHQRTDf7qbieSCXcG8 ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթը «Յուրաքանչյուր գործողություն կարևոր է. Փախստականների
  7. https://www.youtube.com/watch?v=-zHAwu78Irc Кто, как и почему разжег Карабахский конфликт? На вопросы “KarabakhTV” отвечает первый президент Азербайджана Аяз Муталибов.
  1. https://armeniasputnik.am/society/20190814/20062560/Kalavani-adrbejanakan-gerezmanatuny-um-shirimin-er-aycelel-areghcvacayin-kiny.html Կալավանի ադրբեջանական գերեզմանատունը. ում շիրիմին էր այցելել առեղծվածային կինը
  2. https://168.am/2018/04/10/933867.html «Ո՞նց թե՝ ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ, ո՞ւմ եք դուք հետ բերում. նրանք պոտենցիալ հայասպաններ են». Մարիամ Ավագյանը՝ Բակո Սահակյանին
  3. https://www.youtube.com/watch?v=Dm2VyZ2kt6k&fbclid=IwAR3KtB_T5weBcQAezNqbKYH-wU0xs5uCH2V4tCuwjQjtB-5IdmaTXctLSLo Հորդոր վարչապետին. Հունիսի 24-ի Մոսկվայի շքերթին Չարդախլուն ներկայացնել հերոս հայկական գյուղ
  1. https://www.golosarmenii.am/article/17019/chardaxlu-pervyj-isxod–25-let-spustya Чардахлу: первый исход. 25 лет спустя
  2. А. А. Мелик-Шахназаров, Нагорный Карабах: факты против лжи, М.,

2009, с. 240–243:

  1. https://www.youtube.com/watch?v=SsQrjBkzJc4&fbclid=IwAR3nk94z3we6Di7hK1G0Zg14dWOJyucplFeTGIiko0UKkeF7ZM2lZIDDXQU Зардушт Ализаде (Часть II)
  2. https://analitika.at.ua/news/2009-01-20-5541?fbclid=IwAR2R0uN-HmM-Eu8VaTyeIOu8RO2K_x2aWspvKEA9NwWrT33WwJdO1AK_NMQ Они спаслись и не забыли ужасы геноцида армян в Азербайджане
  3. https://www.aravot.am/2009/03/10/357968/ Ի՞նչ է կատարվել կապանում
  4. https://www.aniarc.am/2020/02/23/what-happened-in-kapan-1988-karabakh-diary-tatul-hakobyan-book/ Ի՞նչ է կատարվել Կապանում. 1988-ի փետրվար
  1. https://regnum.ru/news/polit/1611932.html Арташес Гегамян: “Солдат империи” Александр Проханов закладывает мину под Евразийский Союз
  2. https://www.aniarc.am/2019/11/22/armenian-azerbaijani-deportations-november-1988/ Հայ-ադրբեջանական բռնությունների ու տեղահանումների նոր փուլը. նոյեմբեր 22-23, 1988թ.
  3. https://www.youtube.com/watch?v=yBe92Wa5npw&index=4&list=UU6eY6UIBBJqiS2Q0ZRig40A Разоблачение Азербайджанской лжи про первых беженцев 1987 года (отрывок из фильма 1990 года),  0:56 րոպեից
  4. https://www.aysor.am/am/news/2017/02/28/%D5%8D%D5%B8%D6%82%D5%B4%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%A9-%D4%BC%D5%82%D5%80-%D4%B1%D4%BA/1220095

Սումգայիթի ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի սահմանած ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը. ԼՂՀ ԱԺ

  1. http://www.nankr.am/am/2609 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հայտարարությունը Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ:20 հունվարի 2018
  2. http://www.inop.ru/files/3_2_2008_79_1.pdf

Общественная жизнь Ленинграда в годы перестройки. 1985–1991: Сб. материалов / Сост.: О.Н.Ансберг, А.Д.Марголис. СПб., 2009. 784 с., <<30 апреля – 7 мая. Штурм армянского села Геташен (Чайкенд) подразделениями войск МВД СССР. Обращение председателя Верховного совета республики Армения Левона Тер-Петросяна, Москва, 4 мая 1991 г.>> С. 332 (Приводится по: Винников А.Я.Цена свободы. С.275).

  1. https://www.youtube.com/watch?v=4go7FG9P9oQ&t=100s

32.             https://www.lragir.am/2020/03/07/524751/ Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունների զոհերի թվի շուրջ

  1. Մարիամ Ա.Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները Ղարաբաղյան շարժման տարիներին և նրանց խնդիրները 30 տարի անց, «Արցախը հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» Միջազգային գիտաժողով, 2018թ. զեկույցների ժող., ՀՀ ԳԱԱ Պատմ.ինս. 2018թ, էջ 265-284
  2. https://www.lragir.am/2019/08/18/468169/Մի կարեւոր հիշեցում, թե ինչպես ՀՀ նախկին նախագահները 2004 թվականից արգելափակեցին ազատագրված տարածքների վերաբնակեցումը
  3. https://www.lragir.am/2016/05/13/132672/#sthash.FPcsqxym.dpuf, Ադրբեջանական ԽՍՀ-ից Փախստականների Համագումարի Հայտարարությունը:
  4. https://news.am/arm/news/329370.html «Մադրիդյան սկզբունքները» ոտնահարում են ադրբեջանահայերի իրավունքները. Մարիամ Ավագյան
  5. https://news.am/arm/news/51227.htmlԿայացել է ադրբեջանահայ փախստականների համագումարի առաջին նիստը
  6. https://rus.azatutyun.am/a/24240781.html Армянские беженцы из Азербайджана считают, что их интересы игнорируются
  7. https://regnum.ru/news/polit/1466241.html Армянские беженцы из Азербайджана требуют компенсацию за потерянное жилье
  8. https://news.am/eng/news/546293.html NGO: Armenian refugees from Azerbaijan need to become political factor in talks over Nagorno-Karabakh
  9. https://news.am/arm/news/292603.html Ուորլիք. Փախստականների խնդիրը չի կարելի անտեսել
  10. https://www.aravot.am/2014/10/06/503510/ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների բաց նամակը պետությունների ղեկավարներին
  11. https://www.panorama.am/ru/news/2014/03/05/irfan-sidig/337866 Посол Великобритании в Баку: Судьбу Карабаха и Шотландии должны определить референдумы, а не войны
  12. https://medialab.am/75426/ Ադրբեջանը շարունակում է հայ փախստականների մի շարք իրավունքների խախտումները. Արտակ Բեգլարյան
  13. https://www.azatutyun.am/a/30384652.html Հայաստանի և Արցախի պատգամավորները հայտարարություն ընդունեցին՝ դատապարտելով Բաքվում հայերի ջարդերը
  14. https://www.lragir.am/2020/01/02/506266/ Ժամանակն է մեջքն ուղղել և վնասազերծել հակահայ «ականները»

Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

Football news:

Matteus on the defeat of Barca: it is Painful to see what happened to the team that inspired us for so many years
Bartomeu met with Pochettino this week. He could replace Sethien at Barca
Salihamijic Pro 8:2 with Barca: Bayern are very happy, but they want more
Recently, Mueller did not want to renew his contract with Bayern. Now he's turning the football around
The baby may get angry and leave. Luis Suarez Miramontes about Messi
Joan Laporta: bartomeu's Words are a manifestation of cowardice and failure
Neuer on Ter Stegen: a Great result for Bayern, but I don't want my teammates to experience this