Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եթե ադրբեջանական զորքերը դուրս չկան մեր տարածիքց, մենք էլ դուրս չենք գա իրենց տարածքից. Ալեն Սիմոնյան

«Կարևոր եմ համարում, որ խաղաղության պայմանագրից հետո երաշխիքներ լինեն»,- ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի բոլոր կետերն ինչ-որ չափ առնվազն խախտված են ու այն երաշխավորը, այն պետությունը, որը երաշխավոր է հանդիսանում, ցավոք սրտի, ոչ բավարար կերպով է արձագանքում», - ասաց նա:

Ինչ վերաբերում են Ադրբեջանի կողմից գրավված հայկական տարածքներին, նա ասաց. «Կան գյուղեր, տարածքեր, որոնք հայկական վերահսկողության տակ են, մենք բնական է դրանց մասին չենք խոսում և կան Հայաստանի ինքիշխան տարածքից մասեր, որոնք գտնվում են գրավյալ տարածքներում, եթե չեմ սխալվում 150 քառակուսի կիլոմետր է։  Բնական է՝ պետք է տեղի ունենա զորքերի հետքաշում։ Այն ինչը դեմարկացիայի, դելիմիտացիայից հետո քարտեզների հիման վրա կլինի ՀՀ տարածքում, ադրբեջանական զորքերը դուրս պետք է գան, և դուրս կգան, այն, ինչը Ադրեջանի տարածքից է, բնական է, հայկական զորքերը  հետ կքաշվեն։

Բացառվում է 29 հազար 800  քառակուս կիլոմետրից դուրս, ավելի, պակաս խաղաղության պայմանագիր կնքվի։

Եթե ադրբեջանական զորքերը դուրս չեն գա, մենք էլ դուրս չենք գա  իրենց տարածից, որտեղ հիմա մեր զորքերն են, որովհետև, ինչպես ասացի, կան ինչ-որ մասեր, որոնք Հայաստանի տիրապետության տակ են»։

Նա նշեց, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. «Այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը թույլ չենք տա։ Ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան՝ մեզ համար»։