Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եթե դրսի թշնամին ավելի ընդունելի է, քան ժողովրդիդ քվեն ստացած համայնքապետը, ուրեմն դու խախտել ես բոլոր կարմիր գծերը․ «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մենք խոսում ենք հանրային համերաշխությունից, միավորումից, մեր խնդիրներն ազգովի լուծելու անհրաժեշտությունից, իսկ նրանք շարունակում են մարդ բռնել ու ընտրությունների արդյունքները ջնջել: Մարդիկ, ում 4 տարի շարունակ հալածել են` քրգործեր հարուցել, նվաստացրել, բոլոր ամբիոններից վիրավորել, պատրաստ են աջակցել իրենց, որ ելքեր գտնեն ու այս փոսից հանեն երկիրը, նրանք շարունակում են հեգնել, ծաղրել, արհամարհել նրանց:

Ողջ օրը եւ աշխարհի բոլոր հարթակներից ազատ ու թափանցիկ ընտրություններից են խոսում, իսկ համայնքներում տեռորի են ենթարկում այն մարդկանց, ովքեր ՔՊ-ին չեն ընտրում, եւ ընտրված համայնքապետերին շարունակում են բանտերում պատանդ պահել: Իսկ սահմաններին կրակում են: Ներքաղաքական այս մթնոլորտում, այսպիսի անհանդուրժող ու ապօրինությունների պատրաստ իշխանությամբ ինչպե՞ս կարող ենք հաղթահարել մեզ ուղղված մարտահրավերները, կողմնորոշվել բարեկամների ու թշնամիների հարցում, ճիշտ որոշումներ կայացնել: Եթե դրսի թշնամին ավելի ընդունելի է, քան ժողովրդիդ քվեն ստացած համայնքապետը, ուրեմն դու խախտել ես բոլոր կարմիր գծերը:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում