Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եթե նախկին կոռուպցիոն սխեման անտեր ա մնում (տիրոջը հեռացրել են պաշտոնից/բանտում ա կամ այլ պատճառով) ու սխեման հայտնաբերելուց հետո դրա գոյության հնարավորությունն իսկ օրենքով կամ այլ կերպ չի փակվում, ապա սխեման անպայման նոր տեր կգտնի։ Դա ժամանակի հարց ա ընդամենը։ Պաշտոնյաների ազնվության վրա հույս դնելը մանկամտություն ա։ Մեկն ազնիվ ա, հաջորդը՝ չէ։ Էստեղ ընտրությունը ամսական 400 հազար դրամի ու 780 հազար դրամի մեջ չի, այլ 400 հազար դրամի ու միլիոնավոր դոլարների։ Էս ընտրությունը բոլորի համար չի, որ միանշանակ ա։

Ղալումյանների կողմից բանկային երաշխիքները կեղծելով պետական տենդերներ շահելու վերաբերյալ նոր հասունացող սկանդալն ինձ ցույց ա տալու, թե Փաշինյանն ինչքան հետևողական կլինի իր էն խոստման մեջ, երբ ասում էր, որ յուրայիններին առաջին հերթին ու ավելի խիստ ա պատժելու»: