Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եթե նույնիսկ փոքր դադարներ էլ լինեն, միևնույն է ճնշումները շարունակվելու են․ Թևան Պողոսյան

Խաղաղապահներին մեղադրելուց առաջ կարո՞ղ են ասել, թե ինչ փաստաթղթով են մեղադրում, որ փաստաթղթում է գրված, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն ռուսական խաղաղապահի զորքերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, մեղադրեց ռուս խաղաղապահների Արցախի անվտանգությունը պատշաճ չապահովելու մեջ:

«Դրա համար գոյություն ունի մանդատ, որը վավերացվում և հաստատվում է: Այնպես չէ, որ մենք կարող ենք նստել մի բան գրել ու ասել՝ սա է մանդատը: Մինչև չհրապարակվի մանդատի փաստաթուղթը, որտեղ հստակ գրված կլինի, թե որ վայրկյանին, ինչ դեպքի հետ կապված ինչեր ունենք անելու: Փաշինյանը խոսեց ինչ-որ երկկողմ փաստաթղթի մասին: Ես որքան հիշում եմ, մեզ անընդհատ ասում էին՝ որևէ այլ փաստաթուղթ չկա, բացի նոյեմբերի 9-ի փաստաթղթից: Հետո պարզվեց, որ մայիսի կղմերը կա բնավոր պայմանավորվածություն, հետո պարզվեց, որ կա նաեւ գրավոր, հետո մեզ ասում են՝ որևէ բան չի բանակցվում, հետո պարզվում է՝ բանակցվում է: Ես հիշում եմ, որ Արցախի ԱԺ-ում Արցախի նախագահն ասում էր, որ Հայաստանը Արցախին կապող ճանապարհների հետ կապված մի քանի տարբերակ են մեզ առաջարկել, մենք չենք ընդունել, էս մի ճանապարհը մեզ համար ընդունելի է: Այդ ո՞վ է առաջարկել: Իսկ երեկ էլ մեզ ասացին, որ որևէ պլան չի քննարկվել»,-ասել է նա:

Թևան Պողոսյանը կանխատեսել է, որ Ադրբեջանը շրունակելու է ճնծումները Հայաստանի վրա. «Եթե նույնիսկ փոքր դադարներ էլ լինեն, միևնույն է ճնշումները շարունակվելու են»: