Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եթե ռուսներին մտահոգում է իր տանկերի ու տանկիստների ճակատագիրը, կարող է պարզապես նրանց դուրս բերել Ուկրաինայից․ Քիրբի

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին պատասխանել է Ուկրաինային նոսրացված ուրանի հրետանային արկերի մատակարարման մասին ռուս առաջնորդների վերջին հայտարարություններին, գրում է BBC-ն։

Մեծ Բրիտանիան հաստատել է, որ «Չելենջեր-2» տանկերի հետ մեկտեղ ուկրաինական բանակը ստանալու է նոսրացված ուրանով հրետանային արկեր։ Նման զինամթերքն ունակ է թափանցել զրահները և կարող է օգտագործվել ծանր մեքենաների ոչնչացման համար։

Ռուսաստանի իշխանություններն այս որոշումն անընդունելի են անվանել, այն համեմատել «կեղտոտ ռումբի» կիրառման հետ եւ ասել, որ արեւմտյան երկրները հատել են եւս մեկ «կարմիր գիծ»։

Միաժամանակ, ինչպես հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը, սպառված ուրանով զինամթերք արտադրվում է նաև հենց Ռուսաստանում։

Քիրբին ասել է, որ Մոսկվան Ուկրաինային նման արկերի մատակարարումն օգտագործում է որպես պատրվակ։ Նրա խոսքով, դրանք «ռադիոակտիվ չեն» և «նույնիսկ մոտ չեն» միջուկային զենքին։

«Սա լայնորեն օգտագործվող զինամթերքի տեսակ է, որը հիմնականում օգտագործվում է որպես զրահաթափանց միջոց», – ասել է Քիրբին։

«Այսպիսով, եթե Ռուսաստանին մտահոգում է իրենց տանկերի և տանկիստների ճակատագիրը, նրանք կարող են պարզապես դուրս բերել դրանք, անցնել սահմանը և վերադառնալ Ռուսաստան», ասել է Քիրբին։

Քիրբին մեկնաբանել է նաև Արիության շքանշանի շնորհումը ռուս օդաչուներին, ովքեր մասնակցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը որսալուն։

Մարտի կեսերին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումը վթարի է ենթարկվել Սև ծովի վրայով Ղրիմի մոտ թռչելիս։ Վաշինգտոնում ասում են, որ այն ընկել է ռուսական կործանիչի հետ բախումից հետո։

«Ես չգիտեմ, թե աշխարհի ո՞ր բանակը կարող է օդաչուին պարգևատրել անօդաչու թռչող սարքի կործանման համար,- ասել է Քիրբին։- Եթե դա քաջություն է, ապա գուցե նրանք դա այլ կերպ են դա սահմանում»։