Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եվրոպայից ապաստան հայցողների թվով Թուրքիան 4-րդ տեղում է

Եվրոպայից  ապաստան հայցողների թիվը գնալով աճում է։ Էրմենիհաբերի փոխանցմամբ, 2022 Թուրքիայի 49.720  քաղաքացի առաջին անգամ ապաստան է հայցել Եվրոպայից։ Այդ ցուցանիշով Թուրքիան հայտնվել է 4-րդ տեղում, իսկ 2021թ. 5-րդ տեղում էր։

Թուրքիային նախորդում է հետևյալ եռյակը։ Առաջին անգամ ապաստան հայցողների մեջ 1-ին և 2-րդ տեղում Սիրիայի (131.970) և Աֆղանստանի  (113.495) քաղաքացիներն են, 3-րդ տեղում՝ Վենեսուելայի (50.050)։ Թուրքիայի և Վենեսուելայի միջև տարբերությունը կազմում է 330 և ակնկալվում է, որ 2023թ. Թուրքիան կզբաղեցնի 3-րդ տեղը։

Թուրքիային հաջորդում են Կոլումբիան (42.420), Պակիստանը (32.645) և Բանգլադեշը (31.955)։

Թուրքիայի քաղաքացիների 48%-ը նախընտրում է Գերմանիան։ 49.720 դիմումներից 23.940-ը եղել է Գերմանիայի, իսկ ավելի քան 10.000-ը՝ Ֆրանսիայի համար։

Ըստ Euronews-ի՝ 2022-ին Եվրամիության երկրներից ապաստան հայցած քաղաքացիների թիվը 2021-ի համեմատ աճել է 64%-ով։ Իսկ նույն ժամանակահատվածում Թուրքայի քաղաքացիների դիմումների թիվն աճել է  145%-ով։