Armenia

Եվս 277․6 մլն դրամ Տավուշին՝ վերացնելու հրետակոծության հետևանքները և աջակցելու գյուղերին

Եվս 277․6 մլն դրամ Տավուշին՝ վերացնելու հրետակոծության հետևանքները և աջակցելու գյուղերին

PanARMENIAN.Net - Տավուշում ադրբեջանական կողմի հրետակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերի վնասը վերականգնելու համար, նախնական գնահատականով, անհրաժեշտ է 302․6 մլն դրամ, որից 25 մլն դրամը Կառավարությունն արդեն տրամադրել է, նախատեսված մյուս՝ 277․6 մլն-ը ևս ուղղվելու է վերականգնողական աշխատանքներին, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշել է, որ 110․5 մլն դրամն ուղղվելու է Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի համայնքներում բնակիչների վնասված գույթի փոխհատուցմանը, 84․3 մլն դրամը՝ Այգեպարի, Մովսեսի, Չինարիի և Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցների հիմնանորոգմանն ու ապաստանների վերանորոգմանը, իսկ 82․6 մլն դրամը՝ Ներքին Կարմիրաղբյուրում պուրակի և Չինարիում բնակելի տան ու օժանդակ շինությունների կառուցմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բազմաթիվ քննարկումներ են եղել հատկացվող գումարի ծախսն առավել արդյունավետ դարձնելու համար։

Նա նշել է, որ Չինարի գյուղի այն բնակելի տունը, որն ավերվել է, կվերականգնեն, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ավերված տներից մեկի տեղում պուրակ կհիմնեն, քանի որ այնտեղ մարդ չի ապրում:

«Մենք կգնենք այդ տարածքը սեփականատիրոջից ու այն կնվիրենք գյուղին», - ասել է Փաշինյանը։

Հուլիսի 12-16-ը ադրբեջանական կողմի սանձազերծմամբ Տավուշում հայ-ադբեջանական բախումներ էին սկսվել։ Ադրբեջանցիները հրետակոծել էին նաև սահմանամերձ գյուղերը։ Բախումների հետևանքով տուժել էին սահմանամերձ Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը։ Սահմանային բախումների հետևանքով 5 հայ զինվոր էր զոհվել, ադրբեջանական կողմը պաշտոնապես 13 զոհի մասին է հայտրաարել։

Football news:

Koeman Pro 3:0 with Celta: Proud of the team. The results show that we are on the right track
Milan extended their unbeaten streak to 18 games by beating Rio Ave on penalties in the Europa League qualifier
Arteta on Manchester City in the League Cup: Arsenal are not very lucky with the draw. This is another test
Klopp about losing to Arsenal and Liverpool in the country of dreams, you have to score. Last pass failed
Muller held the UEFA ceremony in the stable. There had Neuer, Kimmich and Evangeliski
Liverpool 4 seasons in a row, cannot get past the 5th round of the League Cup and 2012 wins the tournament
Leno - first Arsenal goalkeeper in 8 years not to miss at Anfield