Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՖԱՖ-ը Հայաստան-Թուրքիա խաղից առաջ կազմակերպում է երկրպագուների միասնական երթ

Մարտի 25-ին ժամը 17:00-ին  Հայաստան - Թուրքիա խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից ( Արամ Խաչատրյանի արձանի մոտից), որը կավարտվի Հանրապետական մարզադաշտում:

«Կարևոր չէ՝ որ տրիբունայից եք աջակցելու մեր ընտրանուն, կարևոր է լինել մեկ ամբողջություն, ցույց տալ անսպառ հավատ և տեսնել անմնացորդ նվիրում դաշտում։

Երթի բոլոր մասնակիցներին հորդորում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ:

Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք լինել թմբկահարից 15 մետր առաջ հեռավորությամբ»,- հայտնում են FAF-ից։ 

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա աայսօր ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են: ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու: