Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՖՈՏՈ. Ողբերգական ու դաժան վթար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել 4 կնոջ մարմին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ին ժամը 08:46-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և կան տուժածներ:

Ահազանգը ստանալուն պես ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր, միաժամանակ ահազանգը փոխանցվել է «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ:
Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Haval h9» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայում կա մեկ տուժած և 4 զոհ:
Տուժած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Է. Գ-ն (Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ, 1996 թ. ծնված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով, տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Պատահարի հետևանքով մահացած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` Հ. Գ-ն (Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ, 1971 թ. ծնված), Ն.Դ-ն (Հադրութի շրջանի Ազոխ համայնքի բնակիչ`փաստացի բնակվում է Ասկերանի շրջանի գ.Այգեստան, 1970 թ. ծնված), Լ. Մ-ն (Հադրութի շրջանի Թաղասեր համայնքի բնակիչ`փաստացի բնակվում է Ասկերանի շրջանի գ.Այգեստան, 1972 թ. ծնված) և Ս. Ս-ն (Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավիթ 54 հասցեի բնակիչ`փաստացի բնակվում է Ասկերանի շրջանի գ.Այգեստան, 1966 թ. ծնված) դիերը փրկարաները հանել են ավտոմեքենայից և տեղափոխել «Դատաբժշկական փորձաքնության բյուրո» ՊՈԱԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել կանխարգելիչ միջոցառումներ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժած Է.Գ-ի վիճակը գնահատվում է բավարար: