Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ֆրանսիան կկրկնապատկի Ուկրաինային 155-միլիմետրանոց արկերի մատակարարումները

Ֆրանսիան կկրկնապատկի 155-միլիմետրանոց արկերի մատակարարումներն Ուկրաինային: Նման տեղեկություն է հայտնել երկրի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկոռնյուն Figaro թերթին տված հարցազրույցում։ «Մենք կմատակարարենք նաև Ուկրաինայի հակահարձակման համար անհրաժեշտ ցամաքային սարքավորում. մենք կկրկնապատկենք 155-միլիմետրանոց արկերի մատակարարումները, մարտի վերջից կմատակարարվի ամսական երկու հազար հատ», – ասել է նա։

Բացի այդ, նախարարի խոսքով, առաջիկայում Ուկրաինայի զինված ուժերին կհանձնվի Samp/T զենիթահրթիռային համալիր։ Դրա հետ մեկտեղ, հավելել է Լեկոռնյուն, քննարկվում է Ուկրաինայի համար օգնության հիմնադրամին կրկնակի վճարումների հարցը։ Ըստ Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի՝ նախկինում հատկացված 200 մլն եվրոն արդեն ամբողջությամբ ծախսվել է։