Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին «Nissan Tiida»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրյա ձորակում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մարտի 31-ին, ժամը 19։54-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ս., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրյա ձորակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Մ. Ս.-ն (ծնված 2013 թ.) և Մ. Ս.-ն (ծնված 2015 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, իսկ Գ. Ս.-ն (ծնված 1985 թ.)՝ Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն