Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գևորգ Դանիելյան. Տարածքներ հանձնելը նաև հանգեցրել ու անխուսափելիորեն հանգեցնելու է մշակութային գենոցիդի

Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.

«Տարածքներ հանձնելը նաև հանգեցրել ու անխուսափելիորեն հանգեցնելու է մշակութային գենոցիդի: Գրավյալ տարածքներում ադրբեջանցիները քրիստոնեական վանքերն ու եկեղեցիները կամ համարում են ադրբեջանական, կամ լավագույն դեպքում՝ ոչ հայկական, օրինակ ուդիներին պատկանող: Այս համատեքստում չպետք է զարմանալ, որ վարդապետ Մխիթար Գոշը ադրբեջանցիների կողմից ներկայացվում է իբրև ադրբեջանցի, որն իր Դատաստանագիրքը իբր գրել է ալբաներեն: Վաղը ադրբեջանցիներ են համարվելու նաև բոլոր այն երևելիները, որոնց վիճակվել է ծնվել ու արարել հանձնված տարածքներում:

Կյանքի դրվածքն է. եթե պաշտոնապես չես հակադարձում, ապա ադրբեջանցիները ոչ միայն իրենց ավագ եղբոր՝ թուրքերի օրինակով անարգել կյուրացնեն ձեր տարածքներն ու մշակութային ողջ արժեհամակարգը, այլև ագրեսոր լինելով հանդերձ՝ հենց իրենք կպահանջեն ռեպարացիա»։