Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ղրիմում ռուսական ավիաբազային հարվածի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել է 60-100 օդաչու եւ տեխնիկ

Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Նախօրեին Ղրիմի գաուլեյտերը՝ գոբլին-ակսենովը (Ղրիմի վարչակազմի ղեկավար Ակսյոնով- խմբ), հայտնել է, որ ռազմական օդանավակայանում պայթյունից մեկ մարդ է զոհվել և ընդամենը 5 մարդ վիրավորվել։ Սա բացահայտ սուտ է։ Հրապարակում եմ մի տեսանյութ, որը հաստատում է հետախուզական տվյալները, որ Սակիի ռազմական օդանավակայանի առնվազն 60 և 100 օդաչուներ և տեխնիկներ են զոհվել և վիրավորվել։ Կադրերն արվել են թռիչքի կառավարման աշտարակից 300 մետր հեռավորության վրա։

Դատելով պայթյունի հետեւանքների լուսանկարներից, բեկորներից ու հրդեհից վնասվելու եղանակից, շանս չկա, որ նուրբ, բարակ մագնեզիումի, ալյումինի համաձուլվածքից պատրաստված գոնե մեկ ինքնաթիռ անվնաս է մնացել։

Երեկվա «զինամթերքի ինքնաբուխ պայթյունը» իր մասշտաբներով ոչ պակաս վնաս հասցրեց հարավում գտնվող ռուսական ռազմական հզորությանը, և նույնիսկ կարծում եմ ավելին, քան «Մոսկվա» հածանավի ոչնչացումը։ Տասնյակ ռազմական ինքնաթիռներ այլեւս չեն կարողանա ռումբեր ու հրթիռներ նետել մեր Հերոսների գլխին։ Իսկ նրանց օդաչուներն արդեն այրվում են դժոխքում»։