Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գլխավոր դատախազը, հերիք չի, անամոթաբար նշում է՝ 18 միլիոնի չափով է եղել վարկը, մի հատ էլ ասում է՝ այդ ուղղությամբ քննությունը չենք արել, փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Բացարձակ սուտ տեղեկություն է։ Ով կասի, որ այդ գույքը գրավադրելու արդյունքում 18 միլիոն դրամ գումար է ստացվել՝ կամ չի տիրապետում փաստերին, կամ դիտավորյալ սուտ տեղեկություն է հրամցնում հանրությանը, կամ քողարկված այլ նպատակ կա»։ Այս մասին հայտարարեց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի շահերի պաշտպան Հակոբ Ենոքյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

ԱԺ քննարկումից հերթական ձայնագրությունը միացնելուց հետո՝ Պողոսյանն ասաց, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շատ քաջ տիրապետում է այն փաստական տվյալներին, որ 18 միլիոն գոյություն չունի։

«2016թ.-ին 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար նշանակվելուց հետո՝ Խաչատուրովը Վանաձորում բնակվելու անհրաժեշտությամբ 24 հազար դոլարանոց բնակարան ձեռք բերելու համար դիմել է բանկին վարկ ստանալու համար։ Վանաձորում 24 հազար դոլարով գույք ձեռք բերելու համար գրավադրել է իր սեփական ձեռքբերելիք բնակարանը։ Բանկը տրամադրել է 18 միլիոն 424 հազար դրամի վարկային գիծ, որից օգտագործվել է ընդամենը 24 հազար դոլարը՝ 12 միլիոն 852 հազար դրամը, որն անմիջապես փոխանցվել է վաճառողին որպես բնակարանի ձեռքբերման արժեք։ Այս փաստերը վարույթ իրականացնող մարմինը, Աննա Վարդապետյանը փետրվարի 7-ին իրենց տրամադրության տակ ունեցել են։ Պատգամավորների հարցերին պատասխանելուց հերիք չէ անամոթաբար նշում է՝ 18 միլիոնի չափով է եղել վարկը, որը որ զորամասը վեր են ածել գումարի, մի հատ էլ ասում է՝ այդ ուղղությամբ քննությունը չենք արել, չենք պարզել՝ ուր է գնացել։ Պայմանագրում հստակ երևում է»,-ասաց Միհրան Պողոսյանը։

«18 միլիոնի հետ կապված գործողություն չկա ու էդ միֆն էլ չկա, թե զորամասը վեր են ածել գումարի, կամ զորամասի դիմաց այդքան գումար է ստացվել»,-շեշտեց Պողոսյանը և հիմնավորման համար խոսքը փոխանցեց Ենոքյանին. «Ձեռքբերվելիք բնակարանի գրավով գումար է վերցվել, բնակարանը ձեռք է բերվել։ Դրանից հետո բանկն արդեն կնքված պայմանագրի համար լրացուցիչ գրավ է պահանջել։ Որպես ազատ անշարժ գույք, որպես լրացուցիչ գրավ, դրվել է այդ հողամասի տարածքը, որը ձեռք է բերվել Էդգար Արշակյանի կողմից, որը Խաչատուրովի շատ մտերիմ ընկերն է, բարեկամն է։ Կարևորագույն հանգամանքն այն է, որ այս զորամաս համարվող անշարժ գույքի գրավով գումար ձեռք չի բերվել, ընդամենը դրվել է որպես լրացուցիչ գրավ։ Փողերի լվացման հիմնական հատկանիշը հենց գույքի իրական էությունը խեղաթյուրելն է։ Այստեղ նույնիսկ նպատակային նշանակությունը մինչև հիմա չի փոփոխվել, նույն սեփականատիրոջ անունով է»։

Ասուլիսի ընթացքում Խաչատուրովի շահերի պաշտպաններ Հակոբ Ենոքյանը և Միհրան Պողոսյանը մի քանի անգամ ընդգծեցին, որ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն այդ գույքը ձեռք բերելու որևէ խոչընդոտ չուներ:

Միհրան Պողոսյանը հղում անելով գլխավոր դատախազի միջնորդությանը՝ այն է, 3-րդ անձի անունով գույքը գրանցելն ի սկզբանե նպատակ է ունեցել թաքցնել իրական գնորդին, թույլ չտալ բացահայտել, թե ում է օտարվում, ևս մեկ անգամ ընդգծեց, որ որևէ խոչընդոտ չկար, որպեսզի Գրիգորի Խաչատուրովը գույք ձեռք բերի:

«Սա մանիպուլյացիա է և երրորդ՝ ամենակարևորը, որ փաստը և ենթադրությունը իրար չեն համապատասխանում: Գլխավոր դատախազն ասում է, որ մեզ հասկանալի է, որ այս սխեմայի նպատակը գույքի իրական ձեռք բերողին թաքցնելն է , բայց մենք ի հաշիվ նրա, որ բանկից վարկի վերաբերյալ ձեռք են բերել գրավադրման հետ կապված փաստային տվյալներ՝ պարզել ենք, որ իրականում շահառուն հանդիսացել է Գրիգորի Խաչատուրովը: Հիմա հարց եմ տալիս, եթե նպատակ կար Խաչատուրովի կողմից այդ գույքի ձեռքբերումը թաքցնել , ապա իմաստը ո՞րն էր, դրանից հետո գնալ բանկ, այդ գույքը գրավադրել և բացահայտել Գրիգորի Խաչատուրովի մասնակցությունը: Տեսնում եք, որ փաստը չի համապատասխանում նրան, ինչ հրամցնում են»,-ասաց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մարտի 16-ին բավարարել էր բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը: ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի փետրվարի 7 նիստում քննարկվում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Ըստ ԱԱԾ-ի ձեռքբերած տվյալների՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ մասնավորապես, հողային օրենսգրքի խախտմամբ երկու զորամասերի՝ «Երասխ 1»-ի եւ «Երասխ 2»-ի տարածքները, որոնք ՊՆ-ի սեփականությունն են հանդիսացել, օտարվել են և անհամեմատ էժան գնով վաճառվել, իսկ X զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ ստացել գումար․ խեղաթյուրվել է նշյալ գույքի իրական պատկանելիությունը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ