ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հենրի Հարությունյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Վայոց ձորի մարզ, Գնդեվազ համայնք), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

ՍԱՏՄ-ից փոխանցում են, որ փորձարկման արդյունքներով՝ մածուն եւ թթվասեր արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Նշված արտադրամասի մածուն և թթվասեր արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրվող մածուն և թթվասեր արտադրատեսակները իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր