Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Գոյ»-ի միավորման կողմերը

«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը  Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակա թատրոնին միացնելու  որոշումը լայնորեն քննադատվեց, դրան դեմ արտահայտվեցին շատ դերասաններ, քաղաքացիներ։

Երեկ արդեն նախագիծը տեղադրվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Սովորաբար այդ հարթակում նախագծերի ակտիվ քվեարկություն չի լինում, ինչը չի կարելի ասել այս դեպքում։ Մեկ օրվա ընթացքում «Գոյ»-ը Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակա թատրոնին միացնելու վերաբերյալ նախագիծը քվեարկել է 100 մարդ, որից 75-ը  կողմ է արտահայտվել։

Ըստ նախագծի, «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակա թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու անհրաժեշտությունը միտված է «Գոյ» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն: