logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo
star Bookmark: Tag Tag Tag Tag Tag
Armenia

Հաֆթարի դիրքորոշումը ցույց տվեց, թե ով է պատերազմ ցանկանում, իսկ ով` խաղաղություն.Չավուշօղլու

Լիբիայի ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆա Հաֆթարը լքել է Մոսկվան՝ առանց Տրիպոլիի կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ հրադադարի պայմանագիր կնքելու, գրում է ermenihaber-ը: Հաֆթարի այս քայլը քննադատել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Չավուշօղլուն, մասնավորապես ասել է. «Կարևոր չէ, թե ինչ է ասել Հաֆթարը, կարևոր է քաղաքական գործընթացը: Հաֆթարի դիրքորոշումը ցույց տվեց, թե ով է պատերազմ ցանկանում, իսկ ով` խաղաղություն: Եթե նա այդպես շարունակի, ապա Բեռլինի գործընթացը որևէ նշանակություն չի ունենա»:


Ավելի ուշ Լիբիական ազգային բանակի հրամանատար Հաֆթարը բացատրել է հրադադարի պայմանագիր չստորագրելու իր պատճառը։ Նա ընդգծել է, որ իրեն առաջարկված փաստաթղթի տարբերակը մերժում էր Լիբիական ազգային բանակի մի շարք պահանջներ:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ թեմայի առնչությամբ նշել է, որ Լիբիայում անպայման կարողանալու են հասնել հրադադարի ռեժիմի հաստատման: Նա հույս է հայտնել, որ կդադարի արյունահեղությունը Լիբիայում:

Նշենք, որ հրադադարի շուրջ փաստաթուղթը ստորագրվել է Սարաջի և Գերագույն պետական խորհրդի ղեկավար Խալեդ Միշրիի կողմից: Համաձայնագրի նախագծում ասվում է, որ հակամարտության կողմերը պայմանավորվել են աշխատանքներ տանել երկրում իրավիճակի կայունացելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում անցկացված բանակցությունների հիմնական հարցերն էին Սարաջի և Հաֆթարի կառավարության միջև հրադադարի համաձայնագիր կնքելու  հնարավորությունները:


2011թ.-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը դադարել էր գործել որպես մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունն է, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:

Themes
ICO