Armenia

«Հաքերային հարձակումներ են եղել, ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ». Արծրուն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Իհարկե, հաքերային հարձակումներ եղել են»,-ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկություն տարածեց, որ մի շարք հայկական լրատվական կայքեր ադրբեջանական հաքերների կողմից կոտրվել են, այս առիթով Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց մինչև ունեցանք ցուցակ, և ցանցում սկսվեց պտտվել այդ ցուցակը, կայքերից շատերը արագ վերականգնվեցին: Երբեմն նաև գերբեռնված աշխատանքի պատճառով է այդպես լինում և դրանք դիտարկվում է որպես հաքերային հարձակումներ, բայց, իհարկե, հաքերային հարձակումներ եղել են»:

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց՝ պատերազմն ընթանում է չորս հարթությունով և այդ հարթության մեջ ևս ընթանում են մարտական գործողություններ ու «այդ հարթությունով ևս պետք է պաշտպանվենք ու ինտենսիվ աշխատենք ու 24 ժամ չքնենք»:

Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կգնահատի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնք առնչվում են կրոնական խնդիրներին, ՀՀ տարածքում գտնվող մզկիթներին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ադրբեջանը փորձում է օգտագործել կրոնական հանգամանքները՝ փորձելով դաշնակցային կապեր ստեղծել կրոնական հիմքի վրա, բայց ՀՀ-ն, Արցախի իշխանությունները, հայ ժողովուրդը ցույց են տվել, որ բազում բարեկամներ ունեն մահմեդական աշխարհում, մշտապես եղել են կրոնական համերաշխության կողմնակից, դրա վառ վկայությունն են ՀՀ-ում և ԱՀ-ում գտնվող և պետական պահպանության ներքո գտնվող տարբեր մշակութային կառույցներ, մզկիթներ և այլն»:

Այն դիտարկումներին, թե Ադրբեջանը ազգային փոքրամասնություններին օգտագործում է որպես «հրանոթի միս», Արծրուն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Դա էլ նորություն  չէ: Մենք լավ գիտենք, որ թալիշներին, լեզգիներին, ավարներին և բազում այլ փոքրամասնությունների Ադրբեջանը մշտապես օգտագործել է՝ թշնամանք սերմանելով հայ ժողովրդի նկատմամբ, զորակոչում համամասնությունը խախտելով, շատ դեպքում այդ փոքրամասնություններին պատկանող պահեստազորայիններին, զորակոչիկներին մշտապես օգտագործելով  առաջնագծում՝ հաշվի չառնելով նրանց կյանքի իրավունքն ու այլ հարցեր: Մենք այս հարցերը բարձրացրել ենք, և մեր կովկասցի եղբայր ժողովուրդներին միշտ պատմական ճշմարտությունն ի ցույց ենք դրել և ապացուցել Ադրբեջանի վարած քաղաքականությունն այս հարցում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Football news:

Ronaldo has a bald haircut: Success is measured by the obstacles you overcome 😉 💪 🏽
UEFA on the European Premier League: She's bound to get bored. The Champions League is the best tournament in the world
Salzburg sold Holand and Minamino - and has already gathered new potential stars. The season started with 35 goals in 8 games
Sulscher twice outplayed Tuchel: first he mirrored the scheme (helped to contain), and then released Pogba in time (helped to add to the attack)
Barcelona - the first team to score for two 17-year-old players in a Champions League match
Atalanta's development has reached a crucial point: the club will soon turn into either Napoli or Roma. Miranchuk - a symbol of change
Sharonov joined the coaching staff of Cyprus Paphos