Armenia

Հակառակորդը հեռահար նպատակ է ունեցել՝ 2-3 օրվա ընթացքում մխրճվել ՊԲ՝ մարտավարական խորությամբ . Սեյրան Օհանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ, ՊԲ այսօրվա ղեկավարությունը զորամասերի ստորաբաժանումների հրամանատարության հետ հմուտ գործողություններ են իրականացնում կանխարգելելու հակառակորդի գործողությունները:

«Կիրակի օրը օգտագործելով իրենց զինանոցի ողջ կազմը, կատարելով համապատասխան խոցման ու ազդեցության միջոցառումներ՝հակառակորդն  անցել է  հարձակման մի քանի ուղղություններով, հեռահար նպատակն  է եղել երկու-երեք օրվա ընթացքում մխրճվել ՊԲ մարտավարական խորությամբ  մոտ 10-15 կմ  եւ պարտադրանքի լեզվով խոսել ՀՀ եւ Արցախի ղեկավարության հետ : Նրանք խախտել են հերթական պայմանավորվածությունները ուժի չկիրառման հարցում» ,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ այսօր դիրքային պատերազմ է ընթանում, իսկ դիրքային պատերազմի ժամանակ անմիջական շփման պայմաններում տեղի են ունենում հակազդեցության, սպառազինության եւ օդուժի կիրառմամբ, ստորաբաժանումների համապատասխան գործողություններ:

«Դուք չեք պատկերացնում՝ մարտական գործողությունների ժամանակ ինչպիսի հերոսական դրվագներ կան, չեք պատկերացնում ՝ինչպիսի հմուտ գործողություններով են մեր հրամանատարները կարողանում ղեկավարել իրենց ստորաբաժանումները մարտավարական ու ռազմավարական տարբեր գործողություններ իրականացնելով:

Դուք չեք պատկերացնում, թե ինչպիսի հմուտ գործողություններով են մեր զինծառայողները կարողանում խոցել հակառակորդի օդուժը, նրանց անօդաչու սարքերը»:

Հարցին՝ կողմերը քանի օր կարող են դիմանալ այս գործողություններին,  ի պատասխան Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Քանի օր կտեւի այս գործողությունները, չեմ կարող եմ ասել, բայ  ՊԲ-ն պատրաստ է ցանկացած կանխարգելիչ գործողություն իրականացնել: Յուրաքանչյուր դիվանագիտություն ավելի լավ պայմաններ են քան՝ մարտական գործողությունները: ՀՀ դիվանագիտական կորպուսն ամեն ինչ պետք  է անի, որ մարտական գործողությունները երկար չտեւեն, վատ բանակցային գործընթացն ավելի լավ է,  քան՝ լավ մարտական գործողությունները, որովհետեւ այդ գործողությունների ժամանակ ունենում են զոհեր, տարբեր տիպին կորուստներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Football news:

Naumov about the defeats of Zenit, Loko and Krasnodar in the RPL after the Champions League: Lack of professionalism in the players and the ability of the coaches
Ronaldo violated the coronavirus Protocol. An investigation is underway. Italian sports Minister on the departure of the player from Turin
Sports Director of Khimki about 2:0 with Rostov: We proved that we are a team and can win on the road
Jaka defeated Arsenal and Leicester did not create anything except the goal. We will try to take points from Manchester United
Pirlo about 1:1 with Verona: Juve do not need a slap in the face to Wake up and play intensely
Everton and Liverpool in the top 2 at the end of the round in the Premier League for the first time in 27 years
Arteta about 0:1 with Leicester: I Don't know why the hell our goal was canceled. It is difficult to create space when 10 people are sitting behind the ball line