Armenia

Հանրային տրանսպորտի ուղևորահոսքի նվազ տեմպի պահպանման պարագայում կառաջարկվեն օպտիմալ լուծումներ

Հայաստանում հանրային տրանսպորտում ներգարված է 3 հազար 500 տրանսպորտային միջոց, որոնք իրականացնում են ուղևորափոխադրումներ, ինչպես նաև 20-25 հազար տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերեր ու ֆիզիկական անձինք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ հանրային տրանսպորտի վերագործարկման մասին պարետի որոշումից անմիջապես հետո իրականացվել է լայնածավալ իրազեկման աշխատանք:  Պարետի որոշմամբ սահմանվել են մի շարք կանոներ, որոնք վերաբերում են  ուղևորափախոդարող ընկերություններին, տաքսի ծառայություններին, ավտոկայաններում, հավաքակայաններում աշխատանքի կազմակրպմանը և այլն:

«Անմիջապես ձեռնամուխ եղանք իրազեկման աշխատանքներին հանրային տրանսպորտում գործող կազմակերպություններում, տրամադրեցինք տեղեկատվական թերթիկներ, պարզաբանեցինք վարքագծի կանոնները: Տեղեկատվական աշխատանքից զատ ճանապարհային ոստիկանության հետ միասին մայիսի 18-ից սկսած առ այսօր իրականացնում ենք վերահսկողական աշխատանքներ: Մասնավորապես, հսկողություն ենք սահմանում, որ տրանսպորտային միջոցներում և՛ ուղևորները, և՛ վարորդները խստիվ պահպանեն անվտանգության կանոնները, որոնք վերաբերում են դիմակներ, ձեռնոցներ կրելուն, ախտահանիչ նյութերի առկայությանը»,-ասաց նա:

Նրա խոսքով, հավաքակայններում ամենօրյա շրջայցեր են կատարում, իրականացնում են մշտադիտարկումներ տրանսպորտային միջոցներում ամենօրյա ախտահանման գործընթացի  նկատմամբ: Աշխատանքներ են տարվել, որպեսզի ռիկսային խմբի վարորդները ձեռնպահ մնան աշխատանքում ներգրավվելուց: Նա նշեց, որ շատ կարևոր է գերբեռնված տրասնպորտային միջոցների նկատմամբ հսկողությունը:

«Տեղեկացնեմ, որ ՀՀ տարածքում տարբեր հենակետերում ճանապարհային ոստիկանության հետ միասին բազմաթիվ խախտումնր ենք հայտնաբերել, տրվել են համապատասխան ցուցումներ: Ասեմ, որ այս հնգօրյա ժամանակահատվծաում շեշտը դրել ենք կանխարգելիչ միջոցառումների վրա, քանի որ տրանսպորտի համակարգի համար սա աննախադեպ իրավիճակ է: Մեծ մասի համար նույնիսկ շահավետ չէ քիչ թվով ուղևորների փոխադրումը, սակայն իրականացնում են: Այժմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ քննարկում ենք օպտիմալ լուծումներ դրա հետ կապված: Եթե նվազ տեմպը պահպանվի, ապա հնարավոր է ժամանակավոր չվացուցակիների կազմում, կամ այլ միջոցառումներ, որ տրանսպորտային կազմակերպությունների համար ուղևորափոխադրումը լինի շահավետ, ուղևորների համար հարմարավետ»,-ասաց նա:

Football news:

Gareth bale: I Don't understand why many people are concerned that I play Golf. This perception was created by the media
Kuyt will change his Lawyer in Feyenoord in the summer of 2021
AZ asked UEFA to cancel the KNVB's decision to allocate places in the Champions League from the Netherlands
Bacary Sagna: Arsenal underestimated yourself. We lost in crucial games, perhaps because of the pressure on ourselves
Scotland's Livingston is holding a vote on Twitter about extending the goalkeeper's contract
Ibrahimovic escaped serious injury. The Achilles tendon is not damaged
Allegri is ready to go back to work. PSG and Manchester United were Interested in him