Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հարևան երիտասարդին դանակահարած 60-ամյա կինը ձերբակալվել է

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

«Ալավերդի» բժշկական կենտրոնից  մարտի 27-ին, ժամը 18.57-ին,հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա երիտասարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ երիտասարդի՝ Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի շենքերից մեկում անհայտ անձի կողմից դանակահարվել է:

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին հուշանվեր դաշույնով խփել է 60-ամյա հարևանուհին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: 60-ամյա կինը ձերբակալվել է:


Դեպքի հանգամանքները պարզվում են: