Armenia

Հարկման պարզ և ողջամիտ լուծում

Վերջերս հարյուրավոր քննարկումներ են տեղի ունեցել այն հարցի շուրջ, որ անարդար է խիստ բարձրացնել անշարժ գույքի հարկերը Երևանի կենտրոնում։ Հիմնավորումն այն է, որ նման անշարժ գույք ունեցող ընտանիքները մեղավոր չեն՝ նրանք պարզապես այն ժառանգություն են ստացել։ Դրա համար էլ անարդարացի է հիմա նման ընտանիքների համար չափազանցված հարկեր պահանջելը։

Սակայն կա հարցի ողջամիտ, ազնիվ և պարզ լուծում, որը չգիտես ինչու չի քննարկվում։

Այն կայանում է նրանում, որ խորհրդային տարիներին ստացած կամ ժառանգած անշարժ գույքը պետք է հարկվի սովորական հարկով, ինչպես Երևանի արվարձանում։ Իսկ կենտրոնում անշարժ գույքը, որը գնվել է նոր ժամանակներում՝ բարձր հարկով (պարզ է, որ արդար աշխատանքով քչերն են ի զորու անշարժ գույք գնել Կենտրոնում)։

Սկզբունքն այստեղ պետք է շատ պարզ լինի՝ այն ամենը, ինչ ստացվել է բնակարանների սեփականաշնորհման արդյունքում (հետխորհրդային ժամանակաշրջանում), պետք է հարկվի ցածր հարկերով, այն ամենը, ինչ գնվել է հետխորհրդային ժամանակ, կարող է հարկվել բարձր հարկով։

Ողջամիտ, ազնիվ, պարզ։

Գրիգոր Բարսեղյան

(Հայ մասնագետների խորհուրդ)

Football news:

Safonov is the best player of Krasnodar in the 2019/20 season
Depay before Juve: If Lyon makes it to 1/4, it will be a serious bid
Adebayor on the city-real match: Madrid would be the favorite with Ronaldo in the line-up. This is a goalscoring machine
Lovren will make his debut for Zenit in the match against Loko, Lunev will not play due to injury
Real buy players if we sell Bale (ESPN)
Novikov on the composition of Dynamo: the Management is ready to go to strengthen
Pedro will miss a month after shoulder surgery