Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հարց է առաջանում, թե Արցախը ի՞նչ զիջում պետք է անի, որ չի արել. «Հայաստանի Հանրապետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Լաչինի միջանցքի փակման 100-րդ օրվա պայմաններում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնում է իր պետության մտահոգությունը, որ կողմերը փոխզիջման չեն գնում: Մարիա Զախարովան նաեւ մտահոգություն էր հայտնել, որ գնալով մեծանում է թշնամական հռետորաբանությունը, եւ Արցախում հրադադարի խախտման դեպքերը հաճախակի են դառնում:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն առավել քան մտահոգիչ զուգահեռներ անցկացրեց՝ հայտարարելով, թե կողմերը չեն գնում փոխզիջման: Հարց է առաջանում, թե Արցախը ի՞նչ զիջում պետք է անի, որ չի արել: Դրա համար ընդամենը պետք է թվարկել այն պահանջները, որոնք հրապարակել է պաշտոնական Բաքուն՝ արդարացնելով Լաչինի միջանցքի փակումը: Կեղծ բնապահպանական պահանջները շատ արագ վերածվեցին քաղաքական եւ Արցախի ժողովրդի համար գոյաբանական պահանջների: Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հանդիպումից հետո Արցախը հայտարարեց, որ համաձայնել է միանգամյա ադրբեջանցի մասնագետների դիտորդների խումբ ընդունել Դրմբոնի ու Կաշենի ոսկու, պղնձի եւ մոլիբդենի հանքավայրեր, սակայն դրանից հետո էլ Լաչինի միջանցքը չի բացվել: Ուրեմն՝ հայկական կողմի էլ ի՞նչ զիջումների մասին է խոսում Մարիա Զախարովան:

Արցախի ժողովուրդը հայտարարում է, որ իր իրավունքների հարցը պետք է քննարկվի միջազգային որեւէ ձեւաչափում, իսկ ադրբեջանական կողմն Արցախի ներկայացուցիչների հետ Լաչինի միջանցքի բացման հարցով հանդիպմանը առաջարկում է խոսել… ինտեգրացիայի մասին:

Հետեւաբար՝ ի՞նչ փոխզիջման մասին է խոսում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Ստացվում է, որ միջանցքը բացելու դիմաց Բաքուն պահանջում է վերացնել Արցախի պաշտպանության բանակը եւ ինտեգրվել Ադրբեջանի կազմում: Այլ կերպ ասած՝ միջանցքը փակ պահելով՝ Ադրբեջանը փորձում է իր օգտին լուծել երեք տասնամյակ տեւող հիմնահարցը, եւ ենթադրվում է, որ դրան նպաստում է նաեւ ռուս խաղաղապահների անհասկանալի եւ անտրամաբանական անգործությունը: Տեւական եւ արյունալի պատերազմները չկոտրեցին սեփական իրավունքների համար պայքարի արցախցու ոգին, ուր մնաց, թե շրջափակումներով արցախցուն ինչ-որ բան կարող է պարտադրվել: Արցախի ժողովուրդը փոխզիջումների հարցը կարող է քննարկել միջազգային որեւէ ձեւաչափով բանակցային սեղանի շուրջ, այսօր լուծման այլ ճանապարհ չկա:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: