«Իզմիրլյան» ԲԿ-Ի կոլոպրոկտոլոգ Տիգրան Բաղդասարյանը ԲԿ ֆեյսբուքյան էջում պատասխանել է թութքի վերաբերյալ հարցերին։
-Արդյո՞ք ցավոտ է թութքը:
-Թութքը ցավոտ է լինում երբ-որ ի հայտ է գալիս բորբոքային պրոցես: Սուր թութքը բավականին ցավոտ ախտանիշով է ընթանում, իսկ քրոնիկ թութքերի ժամանակ ցավային ախտանիշը այդքան արտահայտված չի լինում, խրոնիկ թութքի ժամանակ ավելի շատ ի հայտ է գալիս արյունահոսությունը: Սովորաբար, սկսվում է ներքին թութքի ձևավորմամբ, որի ժամանակ, պացիենտը գանգատվում է հետանցքում օտար մարմնի առկայության զգացողությունից և ոչ լիարժեք կղազատումից:
1,5-2 տարի անց ի հայտ են գալիս . արյունահոսություն, թրոմբոզ, ցավային համախտանիշ, թութքային հանգույցների արտանկում:
▪️ Ինչպե՞ս կանխել թութքի զարգացումը հետագայում:
*Առաջին հերթին պետք է վարել առողջ ապրելակերպ, զբաղվել սպորտով:
Առաջին պատճառներից է նաև նստակյաց կյանքը, պարտադիր է ակտիվ կյանք վարել, որպեսզի այդ խնդիրները կանխարգելել;
Ճիշտ սննդին հետևել խուսափել շատ կծծու, թթու ուտեստներից խուսափել նաև ալկոհոլից: Օգտագործել շատ միրգ և բանջարեղեն :