Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հարցն այն է, թե ԱՄՆ Պետդեպն ինչո՞ւ է որոշել հօդս ցնդեցնել քարոզչական «ժողովրդավարության բաստիոնը»․ «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱՄՆ Պետդեպի զեկույցում նշվել է այն մասին, որ Հայաստանում իրականացվում են խոսքի ազատության սահմանափակումներ: Ավելին, նշվում է, որ դատական համակարգը անկախության խնդիր ունի կամ էլ, ուղիղ ասենք, անկախ չէ: Եվ ոչ պակաս սպանիչ է ԱՄՆ Պետդեպի զեկույցի արձանագրումը Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության մասին: Ասում ենք՝ «սպանիչ», քանի որ բառացիորեն մի քանի օր առաջ իր բազմաժամանոց ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, չգիտես թե ում համոզելու հույսով, հայտարարեց, թե բա՝ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Եվ ընդամենը մի քանի օր անց «քեռի Սեմը» Վաշինգտոնից հեգնեց. «Տղա ջան, էս կարո՞ղ է «տեղը չես բերում», որ նման բաներ ես ասում: Կարո՞ղ է գիտես՝ մենք էլ քեզ ձայն տված կամովին դյուրահավատներն ենք…»:

Որպեսզի հասկանալի լինի, թե ԱՄՆ Պետդեպի զեկույցի հեղինակները որքան ուշադիր են գտնվել իրողություններ արձանագրելու առումով, այստեղ նշենք զեկույցում արտացոլված նաև այն դիտողությունը, ըստ որի, «ՀՀ կառավարությունը ձեռնարկել է միայն սահմանափակ քայլեր՝ նախկին և ներկա պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և պատժելու համար: 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել»:

Նրանց ուշադրությունից նմանապես չի վրիպել նաև հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահերի և իրավապահների կողմից այդ մահերի հետ կապված պատշաճ հետաքննություն չանցկացնելու վերաբերյալ հարցը:

Մի խոսքով, ԱՄՆ Պետդեպի զեկույցում այնպիսի նշումներ են արվել, որ եթե դա լիներ, օրինակ՝ մի 10-15 տարի առաջ, ապա Նիկոլ Փաշինյանը առնվազն կես տարի թերթից, ԱԺ ամբիոնից-բանից հենց միայն դրա մասին կգրեր ու կաղմկեր: Բայց այստեղ այլ հարցեր էլ կան:

Հարցն այն է, թե ԱՄՆ Պետդեպն ինչո՞ւ է որոշել հրապարակավ ապտակել յուրային Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, հօդս ցնդեցնել նրա՝ քարոզչական «ժողովրդավարության բաստիոնը»: Հնարավոր է, ի դեպ, որ փաշինյանական իշխանությունների ու դրանց ուղիղ կրնկի տակ դրված իրավապահ մարմինների ապօրինությունները, կամայականություններն ու թույլ տված այլանդակությունները, նույն համակարգային կոռուպցիան արդեն այն աստիճանի են հասել, որ նույնիսկ ԱՄՆ-ն չի կարող այդ ամենի վրա «աչք փակել»…

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում