ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ, որ նոյեմբերի 28-ի երեկոյան ժամը 10-ի սահմաններում Յաղդան գյուղում մի խումբ համագյուղացիներ վիճել են, հայհոյանքներ հնչեցրել: Այնուհետև չորս-հինգ հոգով ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել համագյուղացի ամուսիններին, ընդ որում` վնասվածք է ստացել նաև նրանց մեկ տարեկան տղան:

Խուլիգանության վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո ոստիկաններն անցան գործի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց ամուսինների հետ վիճած տղամարդկանց ինքնությունը: Յաղդանցի հինգ տղամարդիկ հրավիրվեցին ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր