Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայ-հունական հարաբերություններն աչքի են ընկնում համերաշխությամբ. Փաշինյանը՝ Միցոտակիսին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից հղում եմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեզ և Հունաստանի եղբայրական ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով բարօրություն, առաջընթաց և խաղաղություն:

Ամուր ավանդական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված հայ-հունական միջպետական հարաբերություններն աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ, ինչի համար ընդունեք խնդրեմ անկեղծ երախտագիտությունս։

Վստահ եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև արդյունավետ և շարունակաբար զարգացող փոխգործակցությունն ապագայում ևս կամրապնդվի և կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, ներառյալ Հայաստան-Եվրամիություն համագործակցության համատեքստը, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շրջանակը:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ մեր պատրաստականությունը զարգացնելու մեր երկրների միջև առկա բազմաշերտ համագործակցությունը՝ ի նպաստ հայ և հույն բարեկամ ժողովուրդների»: