Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայ-ռուսական կրկեսը ստանում  է «Պուտինի ձերբակալություն» շեքսպիրյան խորագիր

Աշխարհակալ կայսր Վլադիմիրի արյունը ծորում է Նիկոլ Ահեղի սրից, իսկ հատած գլուխը նետված է հայ այրուձիու սմբակների տակ: Տպավորիչ է, այդպես չէ՞: Իրականում ինչ է տեղի ունենում գավառական թատերաբեմի ետեւում, որն է իսկությունը

ՌԴ ԱԳՆ անանուն աղբյուրը ՏԱՍՍ-ին ասել է, թե Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտին միանալու Երեւանի մտադրությունը՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դեմ իրավականորեն «անվավեր օրդերների» ֆոնին։

Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշում, համաձայն որի՝ հանրապետության պարտավորությունները, որոնք ամրագրված են ՄՔԴ Հռոմի կանոնադրությամբ, համահունչ են երկրի հիմնական օրենքին։

ՌԴ ԱԳՆ ուշադրություն է հրավիրել նաեւ այն փաստի վրա, որ հայկական կողմին զգուշացրել են երկկողմ հարաբերությունների համար Երեւանի հնարավոր քայլերի «խիստ բացասական» հետեւանքների մասին։

Հնարավոր քայլերի տակ երեւի նկատի ունեն Երեւանի՝ Հռոմի ստատուտին միանալու վավերացումը։ Երկրորդ մասը՝ «խիստ բացասական հետեւանքներ» բառերն են։ Սպառնալից է հնչում. մի արեք, այլապես մենք էլ սա ու սա կանենք: Իրականում, դա արդեն կատարված փաստի արդարացում է: ՀԱՊԿ-ի շուրջ հայ-ռուսական կրկեսը հարստացվում է նոր տեսարաններով, կապված նոյեմբերի 9-ի թղթի հակահայ կիրառման շրջանակը «Զանգեզուրի միջանցքով» եւ ՀՀ կեսը ցապարներին «վերադարձնելով» ընդլայնելու հետ։

Փաշինյանի շինծու «հակառուսական-արեւմտամետ» կերպարը Մոսկվայի ու Բաքվի ներդաշնակ ձայնակցությամբ հղկում են Նիկոլի ռուսանպաստ #1 հենակ-Ռոբիկը եւ #2 հենակ-Սերժիկը, ինչպես նաեւ արտախորհրդարանական կլոր կերակրատաշտի շուրջ վազվզող «արեւմտամետ» թզուկները։ Սա Հայաստանի վերացման Իսրայել-Ռուսաստան-Թուրքիա ծրագրի կարեւոր բաղադրիչ է, որը քաղաքական, իրավական եւ այլ բնույթի լայն ալիբի ու երաշխիքներ է ապահովում դրա մասնակիցների, նախեւառաջ այդ ծրագրի առաջնորդ նշանակված՝ Նիկոլ Փաշինյանի համար։

Պետք է հետեւել ոչ թե շեքսպիրյան պաթետիկ բացականչություններին, այլ իրականության հողի վրա տեղի ունեցող իրադարձություններին։ 2022 թվականի սեպտեմբերից ի վեր ՀԱՊԿ-ի շուրջ հայ-ռուսական միմոսությունների շղարշի ներքո Մոսկվայում կայացան Լավրով-Միրզոյան բանակցությունները: Ընդունվեցին հետեւյալ համաձայնությունները՝ա) անկախ լինելու կամ ՀՀին միանալու հարցում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտոնական մերժում, բ) Արցախում միջազգային առաքելությունների բացառում եւ գ) ՀԱՊԿ դիտորդների տեղակայման միջոցով ՀՀ սահմանադրական տարածքում միջազգային առաքելությունների սահմանափակում, ինչպես նաեւ ՄԱԿ ԱԽում քննարկումների արգելափակում:

Հայ-ռուսական կրկեսը հիմա լրացվում է նոր, առավել ազդեցիկ տեսարաններով, ինչը վկայում է հայ-ռուսական համաձայնությունների չհրապարակված բաժինների առկայության մասին, որոնք վերաբերում են 29,8-ի տարածքային, տնտեսական, ժողովրդագրական եւ մշակութային պատկերների անճանաչելի փոփոխմանը։ Երեւանյան սակուրաները հայ հողի եւ ինքնության ոչնչացման համապարփակ ծրագրի մասն են: