Armenia

Հայաստանը դիմացավ, Ադրբեջանը քանդվում է

Ադրբեջանում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն՝ Պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել արտգործնախարարությունում եւ ձերբակալել գործերի կառավարչին, որը նախարար Մամեդյարովի ընկերն է ու զինակիցը: Ակնառու է, որ հասցվել է հարված, ընդ որում` ցուցադրական հարված արտաքին գործերի նախարարին՝ ՊԱԾ պաշտոնական մակարդակով:

Ընդ որում, Մամեդյարովի շուրջ տեղի ունեցող զարգացումները թերեւս պետք է դիտարկել Ադրբեջանում ավելի վաղուց ծավալվող ներքին վերադասավորումների համատեքստում: Մասնավորապես, ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանի նախագահ Ալիեւը ամբողջապես փոխեց իրավապահ-ուժային կառույցների առաջին դեմքերին, այդ թվում Պետական անվտանգության ծառայության ղեկավարին: 2015-ին այդ պաշտոնում նշանակված Մադաթ Գուլիեւին փոխարինեց Ալի Նագիեւը:

Ինչով էր օրինակ հատկանշական այդ փոխարինումը: Գուլիեւը ծնունդով Կիրովաբադից էր, իսկ ահա Նագիեւը՝ Նախիջեւանից: Այլ կերպ ասած, 2019-ի հունիսին Ալիեւը ՊԱԾ ղեկավար է նշանակել նախիջեւանյան կլանի ներկայացուցչին: Իսկ ներկլանային պայքարն Ադրբեջանի իշխանությունում ունի արդեն տարիների ծավալում՝ Ալիեւների նախիջեւանյան եւ Փաշաեւների այսպես ասած ապշերոնյան կլանների միջեւ: Եվ խնամիությունն այստեղ ամենեւին չի հարթում շահերի բախումը երկու կլանների միջեւ:

Պատճառն էլ թերեւս խորն է: Մի բան է խնամիությունը որպես մեկ մեծ պետության մեջ գտնվող Ադրբեջանի երկու ազդեցիկ կլանների հարաբերության լուծում, մեկ այլ բան է, երբ դրանք հայտնվում են արդեն միջազգային իրավունքի սուբյեկտ, ըստ այդմ աշխարհաքաղաքական պատասխանատվության ենթակա պետության ռեժիմում: Այդ իմաստով, կլանների պայքարը անխուսափելի էր դարձնում հենց ԽՍՀՄ փլուզումը, եւ առավել եւս արցախյան հարցի եւ դրանում ռազմական պարտության պայմաններում:

Դա իհարկե չի նշանակում, որ Մամեդյարովի շուրջ տեղի ունեցողը ներկայում պայմանավորված է նրանով, որ լավ չի սպասարկում ադրբեջանական շահը արտաքին քաղաքական-դիվանագիտական տիրույթում: Մամեդյարովի շուրջ ծավալվողը հերթական դրվագն է այն խորքային խնդրի, որ հասունանում էր Ադրբեջանի երկու կլանների միջեւ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ աշխարհքաղաքական էական նշանակություն ունեցող հակամարտության համար պատասխանատվության, եւ առավել եւս պարտության պայմաններում:

Երբ որդի Ալիեւը հորից ժառանգեց իշխանությունն ու հռչակեց հայերի հանդեպ «հաղթանակի» իր ռազմավարությունը, դնելով այն «ադրբեջանական ինքնության» հիմքում, Փաշաեւների ազդեցիկ կլանի համար դա կարող էր հեռանկարային դիտվել: Եթե Ալիեւը հաջողեր, դա երկուսի օգտին կլիներ: Բայց Ալիեւը ոչ միայն հաջողություն չունեցավ, այլեւ տապալվեց, մասնավորապես հիմնարար կետը՝ ապրիլյան քառօրյան: Իսկ դա փոխում է իրավիճակը: Ապշերոնյան կլանն ամենեւին չի ուզում կրել նախիջեւանյան կլանի ձախողման պատասխանատվությունը: Որովհետեւ այդ ձախողումը ենթադրելու է ոչ միայն ներքին, այլեւ միջազգային հետեւանք:

Այդ իմաստով հատկանշական է, որ Ադրբեջանում ներիշխանական, ներկլանային պայքարը սրվեց հատկապես 2016-ի քառօրյայում տապալվելուց հետո: Պայքարին նոր թափ հաղորդեց Հայաստանի թավշյա հեղափոխությունը: Այն դեպքում, երբ Ալիեւը փորձում էր առաջ անցնել Հայաստանից եւ 2018-ի հոկտեմբերի նախագահի հերթական ընտրությունը տեղափոխեց 6 ամիս առաջ՝ ապրիլ: Բայց նույն ապրիլին եւ մայիսին Հայաստանը փաստորեն դարձյալ հետ գցեց Ալիեւին, այդ անգամ՝ թերեւս անվերադարձ:

Բաքվում հիանալի են պատկերացնում, որ խնդիրը Մամեդյարովի պարտությունը չէ, եւ այլեւս խնդիրը հայերի հանդեպ իրենց պարտությունը չէ: Խնդիրն այլեւս Ադրբեջանի գլոբալ պարտությունն է, առավել եւս նոր աշխարհակարգի ձեւավորման ֆոնին: Պարտություն, որի բավական ակնառու նշան էր 2020-ի մայիսին անկախության օրվա առիթով ԱՄՆ ու ՌԴ նախագահների շնորհավորանքում Ադրբեջանի «տարածքային ամբողջության» մասին որեւէ հիշատակման բացակայությունը, ինչը մշտապես զգայուն արտաքին թեմա է ադրբեջանական վերնախավի համար: Դադարել է Ադրբեջանի աշխարհքաղաքական պահանջարկը այն համատեքստում, որում դա փորձում էր ձեւակերպել Իլհամ Ալիեւը՝ «հաղթանակի տեսլականով»:

Հայաստանը, չնայած նավթի ու գազի բացակայությանը, չնայած ներքին անարդյունավետ կառավարման խնդիրներին, այդուհանդերձ կարողացել է դիմանալ այն շրջափուլում, որն Ալիեւի հաշվարկով լինելու էր նավթադոլարների եւ ռուս-թուրքական սերտ գործակցության վրա խարսխված ադրբեջանական «ոսկեդարը»: Հայաստանը դիմացել է, եւ հիմա քանդվում են Ադրբեջանի կարերը: Որ կլանի վրա պետք է մնա պատասխանատվությունը Բաքվում:

Football news:

Mueller came in 3rd place for goals scored in the knockout stages of the Champions League. Only Messi and Ronaldo have more
Messi beat Raul to 4th place in the Champions League
Barcelona conceded 4 goals per half in the Champions League for the first time in history
Messi is playing the 23rd match in the 1/4 final of the Champions League. This is a tournament record
Muller has scored 5 goals for Barcelona in 5 Champions League matches
Muller is playing his 113th match in the Champions League. This is a record among Germans
Barcelona released the oldest squad in its history in the Champions League – 29 years and 329 days