Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Հայաստանը մշտապես կաշկանդված է իր գործողություններում՝ հաշվի առնելով  տարածաշրջանը, որում գտնվում է». Սեթ Մագազիներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնի կարծիքով այսօր Ռուսաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցում, որը մղում է Երևանին վերանայել իր արտաքին քաղաքական ուղեգիծը: Դրա հետ մեկտեղ կոնգրեսականը կոչ է անում զգուշորեն մոտենալ այս հարցին:

«Հայաստանը պետք է զգուշ լինի, քանի որ այստեղ են տեղակայված ռուսական զորքերը և ռազմակայանը։ Հայաստանը գտնվում է դժվար տարածաշրջանում և շրջապատված է, իմ կարծիքով, իր նկատմամբ ոչ այնքան բարեկամ երկրներով: Նույնիսկ ռուսներն այնքան էլ բարեկամ երկիր չեն: Կարծում եմ՝ Երևանը ձգտում է իր արտաքին քաղաքականությունը որոշակի փոփոխությունների ենթարկել, քանի որ Ռուսաստանի անվտանգության երաշխիքները իրականում չեն գործում»,- ասում է Փալոնը:

Հայկական հանձնախմբի մեկ այլ կոնգրեսական Սեթ Մագազիները ևս շեշտում է՝ Հայաստանը գտնվում է մարտահրավերներով լի տարածաշրջանում: Նա գտնում է, որ Միացյալ Նահանգների շահերից է բխում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալը որպես ժողովրդավարական դաշնակից, որի հետ Վաշինգտոնը կիսում է ընդհանուր արժեքներ:

«Հայաստանը մշտապես կաշկանդված է իր գործողություններում՝ հաշվի առնելով այն տարածաշրջանը, որում այն գտնվում է: Կարծում եմ, որ նրանք ջանքեր են գործադրում հավասարակշռել հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ»,- ասում է Մագազիները:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: