Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանում կին ժամկետային զինծառայողների համար զորամաս են կառուցում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գնդի և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք, շրջել տարածքում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին, հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՊՆ կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետը նախարար Պապիկյանին զեկուցել է զորամասի շենք-շինությունների սեյսմակայունությանը, ինչպես նաև վերակառուցման և նորոգման ենթակա շինությունների վերաբերյալ մանրամասներ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառուցապատման աշխատանքների նախագծի ու կատարման ժամկետների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ քննարկումներ են ընթանում Հայաստանում կանանց համար կամավոր ժամկետային զինծառայություն անցնելու հնարավորությունների ստեղծման շուրջ։