Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանցի բռնցքամարտիկից ստացած նոկաուտը դուր չի եկել թուրքերին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Թուրքիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ, 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը նոկաուտով հաղթել է թուրք մրցակցին՝ Բատու Բասին, ու իր համար ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցչի փոխանցմամբ՝ առաջին եւ երկրորդ ռաունդներում մեր մարզիկը առավելություն է ունեցել: Պարտվելուց փրկվելու նպատակով թուրք բռնցքամարտիկը երրորդ ռաունդում հախուռն նետվել է առաջ: Այդ ընթացքում ռինգի մրցավարը նաեւ հասցրել է մեր բռնցքամարտիկին  նկատողություն տալ: Սակայն վայրկյաններ անց Հայկի կողային հարվածը տապալել է մրցակցին, որից հետո արձանագրվել է նոկաուտ, եւ մարտը դադարեցվել է:

Մրցավարի այս որոշումը, ըստ ստացված տեղեկության, դուր չի եկել Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամներին եւ հանդիսականներին, եւ նրանք մրցավարական անձնակազմի նկատմամբ վրեժխնդիր լինելու դրսեւորումներ են ցուցաբերել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ