Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայկ Նահապետյան. Թող Ալեն Սիմոնյանն իր մասնագիտական ունակություններն ի հայտ բերի ու ասի՝ ո՞ր քարտեզներն է հիմք ընդունում

«Կան գյուղեր, տարածքեր, որոնք հայկական վերահսկողության տակ են, մենք, բնական է, դրանց մասին չենք խոսում և կան Հայաստանի ինքիշխան տարածքից մասեր, որոնք գտնվում են գրավյալ տարածքներում, եթե չեմ սխալվում 150 քառակուսի կիլոմետր է։
Եթե ադրբեջանական զորքերը դուրս չեն գա, մենք էլ դուրս չենք գա  այն տարածքից, որտեղ հիմա մեր զորքերն են կանգնած»,- այս հայտարարությունն այսօր արել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ՝ թե ինչպե՞ս կմեկնաբանի Սիմոնյանի այս հայտարարությունը, ի՞նչ տարածքների մասին է խոսքը։ 

Հայկ Նահապետյան- Այդպիսի  գնահատականները, եթե սիրողական մակարդակից դնենք մասնագիտական հարթության վրա, պետք է արվի դելիմիտացիա, դեմարկացիա, քանի որ ցանկացած ընկալում սուբյեկտիվ է։ Օրինակ, ադրբեջանցիները Google մասնավոր ընկերության քարտեզով մտան Տեղ գյուղի տարածք, ասացին՝ մերն է։ Կամ հիմա ադրբեջանցիներն ասում են Տավուշի մարզի 8 գյուղերը մերն է։ Ինչպե՞ս է որոշում՝ որ տարածքները, որ չափով։ Կարծում եմ՝ դա այն աշխատանքն է, որը Ալիևն ու Փաշինյանը փայլուն կերպով կանխամտածված ձախողում են, քանի որ մինչև, այսպես կոչված  խաղաղության պայմանագրի ստորագրումը, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և հետագա ևս երկու եռակողմ հայտարարությունների, դելմիտացիայի, դեմարկացիայի աշխատանքները պետք է արվի, անվտանգությունն ապահովի, համապատասխան  հանձնաժողովներ պետք է աշխատեն, ճանապարհային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն։

Այսինքն, բոլոր առկա խրթին հարցերը, խնդիրները, լուծվեն, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո  որևէ խնդիր, պատրվակ չառաջանա որևէ կողմի համար, որ կարող է սկսել ռազմական գործողություն։ Ռուսական կողմի առաջարկը դա էր, ամրագրված էր երեք հիմնարար փաստաթղթերում, բայց Արևմուտքին պետք է ժամ առաջ այստեղ ստորագրվի «խաղաղության պայմանագիր» առանց  դելիմիտացիայի ու դեմարկացիայի, առանց անվտանգության երաշխիքների, առանց ճանապարհային ու տնտեսական կոմունիկացիաների բացման։ Ինչու, որովհետև այդ ստորագրումն է, ըստ Արևմուտքի այն երաշխիքը, որ Արցախից դուրս կգան խաղաղապահ ստորաբաժանումները։ Դրա վերաբերյալ, ի դեպ, ԱՄՆ պետքարտուղարությունից անթաքույց ասվեց՝ համաձանելով ու ողջունելով Ալիևի այն դիտարկումը, որ Արցախում բնակիչները պետք է համաներվեն։ Այդ ո՞ր դատարան է որոշել, որ մեղադրյալ են, դեռ պետք է համաներվեն։

Հետևաբար, տարածքների վերաբերյալ ցանկացած գնահատական լինի  Ալեն Սիմոնյան, Փաշինյան Նիկոլ, Ալիև, ով ուզում է  լինել, զուտ սիրողական  հարթության գնահատականներ են, քանի դեռ դեմարկացիա, դելիմիտացիա չեն արվել։ Ընդ  որում, Ռուսաստանը, որպես միջնորդ կողմ, պատրաստ է զինված ուժերի գլխավոր շտաբում գտնվող քարտեզները, որը գաղտնի գրիֆոֆ կան, տրամադրել համապատասխան հանձնաժողոներին, որոնք ստեղծվել են վաղուց։ Ուղղակի այդ աշխատաքները  տորպեդահարվում են Փաշինյան-Ալիև զույգով, որովհետև խնդիր կա ժամ առաջ Արցախից հանել խաղաղապահներին, Հայաստանից՝ 102-րդ բազան և ԱլԼիևն ու Փաշինյանը լծվել են այդ գործին, հակառակ դեպքում իրենք չէին տորպեդահարի այն բոլոր քայլերը, որոնք նշված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում։

Panorama.am-Ըստ ձեզ, Ալեն Սիմոնյանի ինչի՞ հիման վրա է նման հայտարարություն անում։ 

Հայկ Նահապետյան-Շատ լավ հարց է, բայց հասցեատերը ճիշտ չէ ընտրված։ Իրեն ուղղել, թող ինքն իր մասնագիտական ունակություններն ի հայտ բերի ու ասի՝ ինչպես է որոշում։ Ո՞ր քարտեզներն են հիմք ընդունվում։

Օրինակ, Ալիևը կարող է ասում է՝ որտեղ իմ զինվորը կանգնած է, իմ  տարածքն է, դուրս չեմ գալիս, որին, ի դեպ երկրորդել է Հայաստանի անվտանգության խորհրիդ քարտուղարի պարտականությունները կատարող անձը՝ Արմեն Գրիգորյանը, երբ Ադրբեջանի տարածքը 200 քառակուսի կիլոմետրով ավելացրեց։ Անդրօվկիանոսյան կուրատորների տերերի հետ հանդիպման ժամանակ, որտեղ նաև Ալիևի աշխատակազմի  ներկայացուցիչ Հաջիևն էր, ասուլիսի ժամանակ Արմեն Գրիգորյանն ասաց՝ Ադրբեջանի տարածքը 86 800 քառակուսի կիլոմետր, ոչ թե 86 600 քառակուսի կիլոմետր, այսինքն 200 քառուկուսի  կիլոմետեր, այդպես իրենց հոր տնից բերած պարգևեցին Ադրբեջանին։ Այդպես կպարգևեն Սև լճի տարածքները, Գեղարքունիքի տարածքները, Վարդենիս մինչև Կապան բավականաչափ տարածքներ են վերցրել։

Իրենց իշխանության բերելու բուն նպատակը դա է։ Այդ մարդիկ քայլեր են անում, որոնք որակավորվում են որպես պետական դավաճանություն։ Ցանկացած նորմալ իշխանությունից հետո այդ մարդիկ իրար ձեռք բռնած հայտնվելու են մեղադրյալի աթոռին՝ առնվանզ պետական դավաճանության հոդվածով։