Armenia

Հայկական Ռոբին ռոբոտը կընկերակցի նաև Հայաստանի հիվանդանոցներում բուժվող երեխաներին

Հայկական ստարտափ «Expper Technologies» ընկերության արտադրած Ռոբին ռոբոտը շուտով ծառայություններ կսկսի մատուցել նաև հայաստանյան մանկական հիվանդանոցներում՝ ընկերակցելով հիվանդ երեխաներին։ Ռոբին ռոբոտն արդեն մեծ հեղինակություն ունի ԱՄՆ մանկական որոշ բուժհիմնարկներում և մեծ հաջողություններ է գրանցել։ Ռոբինը խաղում է բուժման մեջ գտնվող երեխաների հետ, նվազեցնում նրանց սթրեսը, փորձում ցրել հիվանդանոցում գտնվելու ընթացքում առաջացող վախերն ու մենակությունը։

«Expper Technologies» ընկերության համահիմնադիր Կարեն Խաչիկյանը Lragir.am-ին ասաց, որ հիմնականում ԱՄՆ ու Հայաստանի շուկայի վրա է իրենց աշխատանքը կենտրոնացված։

«Մենք Հայաստանում էլ ենք սկսում արդեն վաճառքները։ Նոր ենք սկսել պրոցեսը, բայց հայաստանյան բուժհիմնարկների կողմից արդեն կա հետաքրքրություն»,- ասաց Կարեն Խաչիկյանը։ Արտադրողների կողմից Ռոբին ռոբոտը ԱՄՆ բուժհիմնարկներին այլ գնով է վաճառվում, իսկ հայաստանյան հաստատությունների համար այլ գին կգործի՝ հաշվի առնելով երկրի տնտեսության վիճակը։

Ռոբինը ներկայում ԱՄՆ ամենահեղինակավոր բուժհիմնարկներից մեկում է՝ UCLA Mattel Children’s Hospital-ում։ Այստեղ նա փորձում է օգնել կորոնավիրուսով հիվանդ երեխաներին՝ հաղթահարելու վախերն ու հիվանդությունը։

«Այս փուլում բուժանձնակազմը սահմանափակում է շփումները երեխաների հետ, քանի որ շատ շփումները կարող են հանգեցնել վիրուսի տարածմանը։ Ռոբոտի միջոցով բժիշկները կարող են օգնություն ցուցաբերել մեկուսացման մեջ գտնվող երեխաներին՝ առանց մարդկային անմիջական շփման։ Ռոբինը հիվանդանցում զրուցում է երեխաների հետ, խաղում, կատակներ անում։ Հատուկ գործիքակազմի միջոցով սթրեսի նվազեցմանն ուղղված խաղեր է խաղում երեխաների համար։ Բացի դրանից, նա ընկերակցում է երեխաներին, կարողանում է օգնել,որ նրանք այդ մենության վիճակից դուրս գան»,- ասաց Կարեն Խաչիկյանը։

Հայկական ստարտափ ընկերությունն արդեն համագործակցություն է սկսել ԱՄՆ հեղինակավոր ABC kids dental group ատամնաբուժարանների ցանցի հետ։ Կարեն Խաչիկյանի խոսքով՝ ԱՄՆ մի շարք հիվանդանոցների հետ էլ վարվում են բանակցություններ։

Բոլորովին վերջերս Ռոբին ռոբոտը հայտնվել էր Ֆորբս ամսագրի ուշադրության կենտրոնում, նրա մասին հրապարակում էին արել։ Կարենի խոսքով՝ մոտ 40 միջազգային ամսագրեր այս ընթացքում նույնպես անդրադարձել են Ռոբինի գործունեությանը։

Ընկերությունը մտածում է արտադրական ծավալները մեծացնելու, տեխնոլոգիան ընդլայնելու մասին։ Ներկայում արտադրական ծավալը հետևյալն է՝ երկու ամսվա ընթացքում 10 ռոբոտ են արտադրում։

«Սկսել ենք խոսել ԱՄՆ հիմնադրամների ու ներդրողների հետ, նպատակը տեխնոլոգիան զարգացնելն ու նոր մակարդակի հասցնելն է։ Տեխնոլոգիան կընդլայնվի, նոր սերնդի, ավելի խելացի ու ֆունկցիոնալ տարբերակը կստեղծենք։ Նաև ռոբոտի կողմից մատուցվող ծառայությունները կընդլայնվեն, մենք դիտարկում ենք ռոբոտը նաև ծերերի խնամքի ոլորտում ներգրավելու հարցը»,- նշեց Կարեն  Խաչիկյանը:

Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

Football news:

Thomas Tuchel: If both legs were intact, you could have seen my 40-meter sprint
PSG saved Tuchel's pet: Choupo-moting got everyone for free, managed not to score from a centimetre, and now pulled Paris to the semi-finals of the Champions League
Gian Piero Gasperini: The worst part is that we were so close. I can only thank the guys
Neymar was the player of the match Atalanta-PSG. He gave an assist
ПС PSG suffered through the entire quarter-final and turned it over in 149 seconds. Lifted the Italian curse and went so far in the Champions League for the first time in 25 years
ПС PSG's pain was transformed into happiness: in three minutes, the suffering stars turned into celebrating kings
The club from Italy won't win the Champions League for the 10th year in a row. This is an anti-record