Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայր Մայքլ Թոմսենը Ամենայն Հայոց Հայրապետին է ներկայացրել թեմերի հետ համատեղ իրականացվող ծրագրերը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Ինգրիտ Ֆանդերբրիղեն Բիերեին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի:

Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց բարեգործական կազմակերպության պատասխանատուներին Հայաստանում իրականացվող սոցիալական և կրթական ծրագրերի առնչությամբ:

Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հայաստանյան թեմեր հովվապետական այցելությունների ընթացքում ականատես է եղել մատաղ սերնդի հոգևոր կրթությանը նպաստող կիրակնօրյա դպրոցների արդյունավետ գործունեությանը, որոնք կազմակերպվել են «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» կազմակերպության սատարմամբ։ Հայոց Հովվապետը նաև գոհունակությամբ անդրադարձավ կազմակերպության կողմից հաշմանդամություն ունեցող երիտասարդներին և նրանց ծնողներին տրամադրվող հոգևոր և հոգեբանական աջակցությանը:

Իր հերթին Հայր Մայքլ Թոմսենը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց թեմերի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ իր երախտագիտությունը հայտնելով Նորին Սրբության մշտական զորակցության համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին                                 

Տեղեկատվական համակարգ