Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայրս երբեք խորհուրդներ չի տվել, նույնիսկ իր երեխաներին. սովորեցնում էր օրինակով. Նիկոլա Ազնավուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր իր ծննդյան օրն է տոնում «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:

«Ազնավուր» հիմնադրամը շնորհավորել է նրան:

Նիկոլա Ազնավուր. «Հայրս երբեք խորհուրդներ չի տվել, նույնիսկ իր երեխաներին։ Նա սովորեցնում էր օրինակով։ Հենց օրինակով էլ նա մեզ է փոխանցել եռանդուն աշխատանքի կարևորությունը։

Հորս կյանքում առանցքային նշանակություն ուներ մարդկանց հետ իր ունեցածը կիսելու և ապրումակցելու կարողությունը, ահա թե ինչու էր նա ցանկանում «Ազնավուր» հիմնադրամի շուրջ միավորված տեսնել նրանց, ովքեր ևս կրում են այդ արժեքները։ Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է կարողանալ շարունակել նրա մարդասիրական առաքելությունը հիմնադրամի միջոցով»։