Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայտարարություն, որ պետք է աներ Գարեգին Բ կաթողիկոսը

Ռուսական ուղղափառ եկեղեցին Ռուսաստանի իշխանությունների հետ կիսում է պատասխանատվությունը Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման համար։ Պատերազմից հետո Ռուսաստանի «հոգեւոր վերածնունդ» է պահանջվելու։ Այս մասին Լիտվայում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է աշխարհի ուղղափառ քրիստոնյաների հոգեւոր առաջնորդ Բարդուղիմեոսը, գրում է Reuters-ը։

«Եկեղեցին և Ռուսաստանի պետական ղեկավարությունը համագործակցել են ագրեսիայի հանցագործության համար և կիսել են պատասխանատվությունը հետագա հանցագործությունների համար, ինչպիսին է ուկրաինացի երեխաների սահմռկեցուցիչ առևանգումը», – ասել է նա:

Բարդուղիմեոսը նշել է, որ ռուսական իշխանություններն օգտագործում են եկեղեցին որպես «իրենց ռազմավարական նպատակներին հասնելու գործիք»։ Տիեզերական պատրիարքը նաև իր պատրաստակամությունն է հայտնել օգնելու Ռուսաստանի «հոգևոր վերածնունդին»։

«Մեր միջկրոնական երկխոսությունը պետք է ուղղված լինի Մոսկվայի պատրիարքարանի ղեկավարության՝ միասնությունը խաթարելու և հանցավոր վարքագիծը աստվածաբանորեն օրինականացնելու կարողությանը դիմակայելու և չեզոքացնելու ուղիների վրա»,  ասել է Բարդուղիմեոսը:

Հայտարարություն, որ պետք է աներ Գարեգին Բ կաթողիկոսը, որպես քրիստոնեության ուսմունքը աշխարհում առաջինը տարածող, Կիեւյան Ռուսիան դարձի բերած ժողովրդի հոգեւոր առաջնորդ, հանդես գալով հայերի՝ ճշմարիտ ուղուց շեղված սանիկների հոգեւոր վերածնման նախաձեռնությամբ։ Հայ եկեղեցին այդպես էլ տեր չկանգնեց իր հոգեւոր սանիկ ռուս եկեղեցուն։ Փոխարենը, Գարեգին Բ լուռ է ոչ միայն Ուկրաինայում, այլեւ հայ կրոնական ու մշակութային ժառանգությունը ոչնչացնելու ՌՈՒԵ Մոսկվայի պատրիարքարանի հանցավոր գործունեության կապակցությամբ։ Ավելին, Վեհափառը պարգեւներ է ստանում Կրեմլից եւ ՌՈՒԵ Մոսկվայի պատրիարքարանից։